էլ, երբ դու չես կարող ներել այս թանկագին մարդուն։
— Խնդրում եմ դուք չկռվեք Հունաստանի համար. այսօր եթե չների, վաղը կների,— միջամտեց Պրոդոբոբոբոբոլոսը։
— Ես զարմանում եմ քեզ վրա,— ասացի ես Բալթաճիսին։
Բալթաճիսը չպատասխանեց։ Կաբինում տիրեց ծանր լռություն։
— Ես կրկին ներողություն եմ խնդրում,— խզեց լռությունը Պրոդոբոբոբոբոլոսը։
Բալթաճիսը ոչ անկեղծորեն, այլ մեզանից ամաչելով՝ ձեռքը երկարեց իր հայրենակցին առանց որևէ խոսքի, գլուխը վեր չբարձրացնելով։ Խաղը չշարունակեցինք։ Պառկեցինք և սկսեցինք օրորվել նավի հետ։
Մի քանի օր անց, կեսօրից հետո ժամը 6-ին կորիդորում մի ձայն լսվեց։
— Նյու-Յորքը երևում է արդեն։
Մենք բոլորս էլ բարձրացանք վեր։ Նյու-Յորքի բարձրաբերձ շենքերի գագաթները մխրճված էին դեկտեմբերյան մռայլ և թանձր ամպերի մեջ, բայց վիթխարի քաղաքն այրվում էր միլիարդավոր և էլեկտրական լույսերի ծովում։ Նավն արագորեն մոտենում էր նավահանգստին։ Ահա անցնում ենք Ազատության արձանի կողքով։ Ջահը ձեռքին, այս հսկա արձանը դեմքը դարձրել է Եվրոպային՝ պաշտպանելու համար իր դոլլարների լեռնակուտակ դեզերը, երկաթը, պողպատը, կեղտը, ոսկին ու ածուխը։ Ոչ մի սիմվոլ այնքան չի արտահայտում կապիտալիզմի ամբարտավանությունը, որքան այդ «ազատության» արձանը։
Երբ նավահանգստին մոտեցանք, մեզ պաշարեց վիթխարի քաղաքի ահեղ աղմուկը, որ գալիս էր աշնան քամու նման, դղրդագին մի աղմուկ, որ նման էր հեռավոր, սև և մեծ անտառում իրար հոշոտող գազանների խուլ մռնչոցին։
Հանկարծ նշմարեցի, որ Պրոդոբոբոբոբոլոսը լաց էր լինում, նրա արցունքները կաթիլ-կաթիլ գլորվում էին աչքերից ներքև և քթի երկու կողմերի ճեղքերից ծորում էին շրթունքների