Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ։ Երջանիկ էի զգում ինձ, որ աշխատանքս 50 անգամ ավելի ծանր էր, բայց ավելի էր. Երկաթագործարանում աշխատեցի ամբողջ 21 տարի, երկաթ հալող արևավառ հնոցի առաջ։ 21 տարվա ընթացքում երեսս և ձեռքերս խանձվեցին, այրվեցին, կարծես կես դար ամբողջ հարավի կիզիչ արևի տակ էի աշխատել։ 27 տարվա ընթացքում 3 000 դոլլար փող աշխատեցի և մի օր էլ որոշեցի վերադառնալ հայրենիք, մի փոքրիկ տուն շինել և ապրել դառն կյանքիս վերջին տարիները։ Վերադարձա իմ հայրենի գյուղը. շատ քչերն ինձ ճանաչեցին, այնքա՜ն տարիներ էին անցել։ Շատերն ինձ խորհուրդ տվին հող գնել և հորս նման հողագործությամբ պարապել, բայց հոգնած էի զգում ինձ և նախընտրում էի միայն հանգստանալ։

Ամերիկայում խնայած բոլոր փողերս տարա քաղաք և դրի բանկում։ Ուրախ էի, որ տոկոս էի ստանալու. այդ տոկոսով և փոքրիկ աշխատանքով պիտի կարողանայի ապրել։ Ամեն անգամ որ հիշում էի, թե վերադարձել եմ Ամերիկայից, ուրախանում էի՝ ինչպես մի փոքրիկ մանուկ. ուրախ էի, որ ամեն առավոտ չեմ լսում գործարանի սուլոցը կամ հանդիպում վերակացուին։

Բայց հազիվ էր երկու ամիս անցել, երբ սկսվեց հելլենո-թուրքական արշավանքը։ Երկիրն ամբողջ խառնվեց իրար, մթերքների գները բարձրացան և դրախմինը (հունական թղթադրամ) ընկավ հասարակ թղթի հավասար։ Ամբողջ 27 տարվա իմ աշխատանքի, քրտնքի արդյունքը մի օրվա մեջ փոշու հավասարվեց, և ես մի օրում աղքատացա այնպես, ինչպես 27 տարի առաջ, երբ դեռևս հայրենիքումն էի և Ամերիկա չէի գնացել։ Ահա թե ինչու ատում եմ ես Հունաստանը, փիլիսոփաների հայրենիքը։ Այդ արշավանքի կարիքը երբեք չկար, արյունը հոսում էր հարուստների համար, որպեսզի ավելի ու ավելի հարստանան։

Ահա նորից վերադառնում եմ այս սարսափելի, ահարկու քաղաքը, վերադառնում եմ պարտքով, ուզում եմ գնալ հնոցի առաջ և խանձել իմ կյանքի վերջին տարիները։

Այս րոպեիս ականջներս ամբողջ լցված են մեքենաների ճռճռոցով, ինձ թվում է, որ մեռած մարդկանց ոսկրներն