դառնում էր մեր աչքին բոլորովին կերպարանափոխված մի կին։ Ընթերցումից հետո լռին աղոթք էր անում։
Ամեն անգամ, երբ Ավետարանի անցքերի և անձնավորությունների մասին հարցեր էին տալիս նրան, նա բացատրում էր յուրահատուկ հասկացություններով։
Մի օր ես պառկել էի սադիրի[1] վրա և կիսաքուն վիճակում էի։ Մայրս կարով էր զբաղված, իսկ մեծ հարսն Ավետարան էր կարդում բարձրաձայն։ Հանկարծ հարսն իր ընթերցումն ընդհատեց և մայրիկիս դառնալով՝ ասաց.
— Մայրիկ, քըզի բան մի տի հարցնեմ։ Աստվածաշնչի մեջ գրված է, որ օձը խաբեր է Եվան, օձի խոսքովը խնձոր կերեր է, վերջը ատ խնձորեն Ադամին ալ կերցուցեր է, աստված երկուքին ալ պատճեր է ու դրախտեն վռնդեր է, աս գլուխը հեչ չիմ հասկնար...
— Քա հարս,— ընդմիջեց մայրս,— սո՛ւս, չոճուխը[2] կլսե։
Մայրս ինձ էր ակնարկամ։ Մինչև այդ ես կիսաքուն էի, կարող էի բոլորովին քնել, բայց մորս զգուշավորությունը լսելով՝ բոլորովին զարթնեցի։
Մայրս հաստատ լինելով, որ քնել եմ, սկսեց բացատրել օձի պատմությունը.
— Հարսնուկ, օղուլ, երկու հատ զավակ ունիս, ամմա դահա շատ ջահել ես, բան չես գիտեր,— սկսեց մայրս։— Ինչո՞ւ համար է, որ կնիկներուն երես չեն տար, ժամուն մեջ չեն թողուր, որ կնիկները խորան ելլեն, կնիկ ըսվածը շատ մեղքեր ունի, աշխարքիս շատ մեղքը կնիկներուն վզին է։ Ես քըզի ըսեմ ատ պատմությունը, դուն մարդու բան մի ըսեր։ Եվան չափան օինի հաներ է[3], աստուծո խոշին չի եկեր, ինչու որ դահա աստված պսակի հրաման չէր տվեր, Եվան չի համբերեր, գացեր մտեր է Ադամին ծոցը, աստված ալ բարկցեր է, անիծեր ու դրախտեն դուրս քշեր։ Օձը կնկան միջի կրակն է, քա, հեչ տեսե՞ր ես, որ էրիկ մարդը կնկա ձեռք