կար մի աչքի անկյունում, խոսում էր դանդաղ, անուշադիր և անպատճառաբանված ծիծաղում էր։ Անգլերենի իր հնչյունները դառել էին մաքրակրոնական, քարոզչական։
— Օ՜հ, դո՜ւք, ի՜նչպե՜ս ե՜ք...
— Ես ավարտեցի,— ասացի պարզ կերպով։
Տիկին Պուլմենը երբ ավտոյով պտույտի էր գնում Միսսիսիպի գետի ափին երկարած ծառուղիներով, իր հինգ տարեկան երեխային թողնում էր դայակի մոտ և հետը վերցնում իր երկու տարեկան շնիկին։
Տիկին Պուլմենը և իր շնիկը սերտ կապերով էին կապված իրար հետ։
Երբ դայակը նոր ոտ ելած երեխային բերում էր իր մոր մոտ, երկու րոպեում մայրը ձանձրանում էր.
— Հոգնեցի,— ասում էր նա դայակին,— տար։
Դայակը գրկում էր երեխային և հեռանում, իսկ շնիկը գրավում էր մանկան սեփական մայրական գիրկը և ժամեր անց կացնում տիկնոջ հետ։
Մինչև անգամ հետճաշյա հրավերների ժամանակ տիկին Պուլմենը հոգածությամբ գրկում էր իր մտերիմ շնիկին և հյուրերին պատմում նրա բարեմասնությունների մասին։ Հրավերների կես ժամանակը նվիրվում էր նրան՝ շնիկին։ Հրավիրված կանայք ամենայն ուշադրությամբ լսում էին տիկին Պուլմենի պատմությունը, նրանք էլ իրենց հերթին խրատում էին շնիկին և սիրում։ Տիկին Պուլմենն անտարբերությամբ չէր կարող դիտել, երբ կանայք շոյում էին իր մտերմին։
Այն օրից, երբ տիկին Պուլմենն այդ շնիկը ունեցավ, փոխեց իր ամեն տարվա ամառանոցի վայրը, որովհետև ընտանեկան