քույրերը պարում են ուրախ՝ Անդալուզիայի լուսնկա գիշելներին։
— Ես ձեր անունը լսել եմ,— ասաց մր. Շրայտերը Իզաբելլային,— ցանկանում էի տեսնել ձեզ։ Ամերիկան հյուրասեր երկիր է, մանավանդ ձեզ նման արվեստագետների համար։
Իզաբելլայի համար պարզապես ապշեցուցիչ էր ածուխի արքայի որդու պարզությունը։ Նա խոսում էր հասարակ մարդու նման։
Առավոտյան Իզաբելլան և Շրայտերը շրջում էին Նյու-Յորքում։ Պատերի վրա, յուրաքանչյուր փողոցում, թերթերում, կաֆեներում, տրամվայներում, ստորերկրյա տրամվայների կայարաններում, ճաշարաններում, քաղաքի ամեն մի կետում փակցված էին Իզաբելլա Սերրանոյի աֆիշաները.
Մր. Շրայտերի շոֆերը կանգ առավ Հըդըսն գետի ափին՝ մի ճաշարանի առաջ։ Մր. Շրայտերը թեթև բռնեց Իզաբելլայի թևից և ցած իջեցրեց նրան։
— Այստեղ կճաշենք, եթե հավանեք,— ասաց Շրայտերը։
— Լավ,— համաձայնեց Իզաբելլան։
— Մենք Անդալուզիայի գինի չունենք, բայց ունենք Բորդո,— հարեց Շրայտերը։