Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իզաբելլան խմեց Բորդոն Անդալուզիայի գինու ցանկությամբ։

Մր. Շրայտերը երկար նայեց նրա մուգ աչքերին, ողորկ և թուխ թևերին, նայեց նրա պալմայի տերևների նման մուգ, երկար ու սուր թարթիչներին և կծեց իր ցանկափրփուր շրթունքները։ Երբ վերջացրին ճաշը, մր. Շրայտերը մի հարյուրանոց նետեց սպասավորին, և նրանք դուրս եկան։ Ավտոյի մեջ Իզաբելլան հեշտանք էր զգում, ամեն բան նրան երազի նման էր թվում, ամեն բան ուրախ և թեթև։

Հյուրանոցի դահլիճում դը-Վալերան դիմավորեց նրանց ժպիտով և քծնանքով։

— Կյանքը գեղեցիկ է, չէ՞,— հարցրեց նա Իզաբելլային։

Իզաբելլան չպատասխանեց, բայց ժպտաց։

— Երիտասարդ լեյդին պետք է հանգստանա,— ասաց մր. Շրայտերը։

Իզաբելլան ներողություն խնդրեց հեռանալու։ Երբ նա ձեռքը երկարեց մր. Շրայտերին, սա պինդ բռնեց և երկար համբուրեց Իզաբելլայի ձեռքը։ Իզաբելլայի հեռանալուց հետո՝

— Այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում,— խոստովանեց Շրայտերը։

Դը-Վալերան ատամները բաց արած՝ ձախ ձեռքով իր փոքրիկ բեղերը ոլորեց և ժպտադեմ պատասխանեց.

— Ինչպես որ կամենում եք, մր. Շրայտեր։

Ածուխի թագավորի որդին նստեց սեղանի դիմաց և 15 000 դոլլարի մի չեկ գրելով՝ հանձներ դը-Վալերային։

— Իսկ ձեզ կտեսնեմ հետո,— ասաց մր. Շրայտերը դը-Վալերային։

Մր. Շրայտերը հեռանալուց առաջ հանձնեց նաև մի այցետոմս՝ վրան գրած։ Դը-Վալերան աճապարանքով կարդաց տոմսը — «Մի մոռանաք ծովի գիշերը»։ Կարդալուց հետո՝ աճապարեց վեր։ Իզաբելլան ընկել էր անկողնի վրա և հանգստանում էր։

— Դոննա Իզաբելլա,— բացականչեց դը-Վալերան,