Մի օր նա նստել էր իր սենյակի անկյունում, հայելին ձեռքը դիտում էր իր ավերված դեմքը, երբ մի այցետոմս ստացավ։ Նրա աչքերը վայրկենաբար վառվեցին։
— Ներս, ներս հրավիրիր իմ վաղեմի բարեկամին,— ասաց իր աղախնին։
Ֆրանսիացի բանաստեղծն էր։
Նրանք փաթաթվեցին իրար այնպես սեղմ, այնպես անբաժանելի՝ ինչպես լույսն ու տաքությունը։
Արցունքները խեղդվեցին Իզաբելլայի կոկորդում։ Նա նայեց Էմիլին՝ թարմացած և վերածնված։ Նա բարձրացրեց պալմայի մուգ, երկար ու սուր տերևների նման իր թարթիչները և գորովագին հարեց բանաստեղծին.
— Դու ասում էիր՝ զգույշ եղիր առաջին քայլից, բայց ես արի առաջին և բոլոր քայլերը,— մրմնջաց Իզաբելլան։
— Վերադարձիր Անդալուզիա, վերադարձիր դեպի Անդալուզիայի ժողովրդական տոները, այժմ ճանաչում ես Ամերիկայի ոսկեզօծ կեղտը,— շշնջաց բանաստեղծը։
Նրանք փաթաթվեցին իրար այնպես սեղմ և այնպես անբաժանելի՝ ինչպես լույսն ու տաքությունը։
Մի օր Ուինտըն տեղական գորգի վաճառատան արևելյան գորգերի բաժանմունքում, ուր ես ծառայում էի, ստիպված եղա մի հաճախորդի արևելյան գորգեր ցույց տալ, որովհետև բոլոր վաճառողներն էլ զբաղված էին։ Հաճախորդը մի քանի թանկագին գորգեր ջոկեց և իր այցետոմսը տալով ինձ՝ ասաց։
— Արևելյան գորգերի մասին իմ կինս ավելի շատ ծանոթություն ունի, քան ես, խնդրում եմ, եթե վաղը նա գա այստեղ, նրան ևս գորգեր ցույց տվեք, հատկապես ցույց տվեք