Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի մղեր հօգուտ իրենց։ Հայրենասիրական զգացումը սկսավ եռալ իրենց արյունին մեջ։

— Պր. Բուրբոն, հարեց անոնցմե մեկը, մենք կը պաշտպանենք քեզ, եթե ցույց տաս մեզ այն կերպ, որով կարող կըլլանք օգտակար ըլլալ։

— Իհարկե, իհարկե, ավելացուցին մյուսները գրեթե միաբերան։

Բուրբոն հրահանգեց անոնց, որ ամեն մեկը հանձն առնի գտնել տասնական հայրենակիցներ և բերել հանդեսի սրահը և պատվիրել անոնց, որ մյուսներու ճառերը ավարտելե հետո բոլորը միասին սկսին պոռալ և աղմկել. «Բուրբոնը թող խոսի, մենք Բուրբոնը կուզենք լսել», իսկ մնացածը թողուլ իրեն՝ Բուրբոնին։

Ուսանողները խոստացան և հրաժեշտ առին իսկույն ևեթ գործի սկսելու։

Բուրբոնի ճառ արտասանող ընկերները ներքին կեղտոտ գոհունակությամբ կը դիտեին Բուրբոնը, որուն զրկված էր հանդեսի շնորհը, բայց անիկա ծանր արհամարհանքի նայվածքով կը պատասխաներ անոնց գոռոզություններին։

Հասավ հանդեսի մեծ օրը։ Բուրբոնի հայրենակիցներեն հավաքված էին երկու հարյուրե ավելի բազմություն, բացի Բուրբոնի անձնական ոչ հայրենակից համակիրներեն։ Անոնք իրենց հետ բերած էին տասնե ավելի ծաղկեփունջեր։ Բուրբոն իր բաղդավոր դասընկերներու հետ միասին եկավ և բազմեցավ բեմին վրա։ Ամեն անոնք, որոնք լուր չունեին, որ Բուրբոն զրկված էր ճառ խոսելու իրավունքեն, կարծեցին, որ Բուրբոն առաջին ճառախոսը պիտի ըլլար, որովհետև հաճախ կոկորդը կը մաքրեր բարձր աղմուկով։ Ֆակուլտեն ապշեցավ, որ Բուրբոնի վրա ոչ մի ազդեցություն չէր գործած այդ զրկանքը. անոնք համոզված էին, որ Բուրբոնը ներկա չէր ըլլար և մինչև անգամ որոշած էին հանդեսեն հետո իր վկայականը մեկի մը միջոցով ուղարկել։ Այդ թվականին գավառի մեջ ոչ ոք ամբոխավարության մասին ծանոթություն չուներ։

Կեցցեներու մեջ բեմ հրավիրվեցան վկայական առնող