Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարճլիկ և վախկոտ ծափահարություն, և ամեն ինչ լռեց: Մեր ճառախոսը շարունակեց, և իբրև փորձառու հռետոր, գիտցավ սթափեցնել և ոգևորել։

— Այսօր, աստծու կամքով և իմ անձնական պատասխանատվության տակ, կը հռչակեմ հայոց թագավորության վերահաստատումը և ես ինքս — Բուրբոնյանս — կստանձնեմ թագը՝ ամուր և անքակտելի հիմքերու վրա դնելու համար հայոց նորածին թագավորական տունը։

Այստեղ քիչ մը կանգ առավ անթագակիր արքան և սպասեց կեցցեներու։ Բուրբոնյան կը հավատար, որ գեթ Կարոն կսկսի և ամբոխը կը հետևի։ Անիկա իզուր աչքերով Կարոն փնտրեց, բայց չգտավ։ Հասարակության այն մասը, որ վտանգի ներկայությունն զգալու իմաստությունն ուներ՝ սկսավ հեռանալ Արամյանց վարժարանի բակեն, բայց տակավին բավական հասարակություն մնաց լսելու հայոց ժամանակակից արքան։

— Լսեցե՛ք, իմ հավատարիմ հպատակներ, մեծ է աստուծո կամքը, մեծ կըլլա և իմ ուժը կառավարելու, վերացնելու անարդարություններն ու թշվառությունները, մեծ կըլլա և իմ սիրտը տոկալու արքայական բոլոր տրտմություններուն, բոլոր զրկանքներուն։ Այս պատիվը, որ դուք կընեք ինձ՝ ընտրելով ինձ ձեր թագավորը՝ կերդնում առաջի աստուծո, որ կը վարձատրեմ լիուլի, կը լեցնեմ ձեր ամբարները, կը ծաղկեցնեմ ձեր շուկաները և պատերազմ կը մղեմ բոլորին դեմ։

Հասարակությունը կամաց-կամաց ավելի հեռացավ, այնպես որ ճառին մինչև այս կետը ճառախոսին անգամ նկատելի դարձավ այդ։

— Իմ զինվորնե՛րս և պաշտոնյանե՛րս, երեք օրեն կը կազմվի կառավարություն, կորոշվի մայրաքաղաքը և թերևս կառավարության կազմի հռչակման հետ միաժամանակ՝ երջանիկ առիթը ունենանք պատերազմ հայտարարելու նորածին թագավորության թշնամիներուն դեմ։

Հանկարծ Արամյանց վարժարանի բակը լեցվեցան հարյուրավոր թուրք ոստիկաններ, պաշարեցին հայոց արքան և հասարակությունը։ Անոնց հրամանատարը մոտեցավ արքա