Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա շատ էր խոնարհվել, մեջքը կռացրել այս կամ այն հարուստի առաջ, մանավանդ ուսման ավարտական տարում։

Տակավին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ նա մի քանի անգամ լրջորեն մտադրվեց դեն գցել իր ազգանվան կապված «Մելիք» անունը և պարզապես կոչվել «Անդրեասյան», բայց Ելենա Բեգլարովնան մարտական, խիզախ դիմադրություն ցույց տվեց այդ մտադրության դեմ։

— Неужели չես տեսնում տարբերությունը` պրոֆեսոր Անդրեասյանի և պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանի միջև,— հարց տվեց Ելենա Բեգլարովնան, հատկապես շեշտելով մելիք բառը։

Չտեսնելով ոչ մի տարբերություն՝ սակայն պրոֆեսորը համաձայնեց կնոջ հետ, որ, այո, կար տարբերություն, մինչև անգամ խոշոր տարբերություն։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը հին իշխանության ժամանակ չէր զբաղվում քաղաքականությամբ, նրան չէր հետաքրքրում երկրի տերիտորիայի խնդիրը, չէր հետաքրքրում մինչև անգամ կառավարության ձևը՝ հանրապետություն, թե ուրիշ բան, բավական էր որ ժողովրդին ուտելիք լիներ, տկլոր չմնար։ Առանց խառնվելու օրվա քաղաքական անցքերին՝ նա միայն մի կարծիք ուներ՝ քաղաքակիրթ պետությունների հետ պետք է սերտ կապ պահպանել։ Նա այս կարծիքը հայտնում էր ոչ թե հրապարակով, այլ մասնավոր խոսակցությունների մեջ, տանը, հենց Ելենա Բեգլարովնայի ներկայությամբ և նրա համաձայնությամբ։

Մի օր, իր եղբոր տանը, որը գլխից մինչև ոտը խրված էր քաղաքականության մեջ, բուռն վեճ էր տեղի ունենում Հայաստանի վարչաձևի մասին, խորհրդարանի և նախարարական խորհրդի, խորհրդարանի նախագահի և վարչապետի փոխհարաբերությունների մասին և այլն. պրոֆ. Մելիք-Անդրեասյանն անակնկալ կերպով վեճին խառնվեց և ասաց.

— Ես կարծում եմ, որ պետք է որդեգրել Արևմտյան Եվրոպայի քաղաքակիրթ պետություններից մեկի վարչաձևը կամ հարցնել նրանց խորհուրդն այդ մասին։

Վիճաբանության մասնակցողները չուզեցին հակաճառել