բացարձակ հաղթանակի բոլոր տվյալները, այլ մինչև անգամ չէր կարողացել լինել օբյեկտիվ։
Այս մտածումների հոսանքում արիություն չունեցավ նա երկար տարուբերվելու, որպեսզի կարողանար գտնել ճշմարիտ հանգրվանը՝ ինչպես փոթորկից հետո անխուսափելի խաղաղությունը, իրեն նետեց պանդոկից դուրս՝ ազատվելու համար իրեն ճնշող մտքերից։
Լույսի և ստվերի այն հաջորդականությունը, որից տանջվում էր նա, հրեց նրան դեպի ցնծացող, լուսազվարթ և երգող քաղաքը։
Առաջին անկյունում նա տեսավ մի զույգ, որ պինդ փաթաթված՝ համբուրվում էին, տարված այնպիսի ինքնամոռացմամբ, կարծես, չորս պատերի մեջ մենակ լինեին։
Նա մտավ բուլվարներից մեկը։
Խնդությունը հոսում էր ծառերի տակով, մաքուր և ուրախ մայթերով կարկաչում էր գիշերվա երգը, ծառերի ճյուղերի միջից երևացող լույսերը չէր կարելի որոշել՝ աստղե՞ր էին, թե էլեկտրական լամպեր, հարյուրավոր մեծ լուսամփոփներ, կլոր և սպիտակ լիալուսնի նման, օրորվում էին բուլվարի մեջտեղում։
Նա կանգ առավ մի քանի խանութների փեղկերի առաջ, դիտեց, հափշտակվեց մի կամ երկու իրով և շարունակեց ճանապարհը։ Նրա մտքովն անգամ չէր անցնում, որ այդ բարձրորեն ցնծացող քաղաքում, որտեղ փողոցի յուրաքանչյուր քարն անգամ հյուրասեր էր, գոյություն ուներ մարդկային տանջանքը, որի ճիչը խեղդվում էր բարձրաղաղակ ուրախության տակ։ Հանկարծ նա տեսավ երիտասարդների մի խումբ, որոնց մեջ կային դեռ բոլորովին պատանիներ, վերին շրթունքների վրա մազերի թեթև ստվերներով, և նրանց ետևում մի քանի ոստիկաններ։ Խումբը, քրտնած և ահաբեկված, կողմնակի փողոցից մտավ բուլվար, ճեղքեց ուրախ ամբոխը և մտավ դիմացի կողմնակի փողոցը, բայց այնտեղ հանդիպեց