Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պրոլետարիատի և քաղաքապահ զորքի գլուխն է կանգնած: Այն գործը, որի համար կռվում էր ժողովուրդը դեմոկրատական հաշտության անհապաղ առաջարկ, հողի կալվածատիրական սեփականության վերացում, բանվորական վերահսկոդություն ինդուստրիայի վրա, ստեղծումն Խորհրդային իշխանության — այդ բոլորը ապահովված են:
Կեցցե՛ բանվորական, զինվորական և գյուղացիական հեղափոխությունը:

Պետրոգրադի Բանվորական և Զինվորական

Պատգամավորական Խորհրդին կից

ՌԱԶՄԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Բ. ԲԱՆՎՈՐ.— Ա՜յ, ես նրանց... (Օդում կրակում է ոգևորությունից:)

ՎԱՍԻԼԻ.— (Լուրջ, հանգիստ և ծանր տոնով) Ընկերնե՛ր, իշխանությունը անցել է Խորհուրդների ձեռքը, իշխանությունը անցել է բանվորներին, զինվորներին, նավաստիներին և չքավոր գյուղացիներին։ Սկսվում է աշխարհում նոր պատմություն, նորագույն պայքարի պատմություն՝ սոցիալիզմ կառուցելու պատմություն։

Բ. ԲԱՆՎՈՐ.— Ա՜յ, ես նրանց... Պրոլետարիատի դիկտատուրայով մենք կստեղծենք համաշխարհային հեղափոխության բոլոր նախապայմանները և կկառուցենք սոցիալիզմ։ Մի՛ մտածիր դրա մասին, պապաշա։

ԱՆԴՐԵՅ.— (Ընդոստ ցատկելով բարիկադի վրա՝ ուշի-ուշով դիտում է և աղաղակում) Ընկերնե՛ր, թշնամին այս կողմն է խուժում։ Դիմադրության վերջին կորովն է պահանջվում բոլոր հեղափոխական զինվորներից (բարիկադի ետևն են շարվում բոլորը, հետզհետե օգնական ուժեր են հասնում): Կրակեցե՛ք թագավորի գեներալների, մինիստրների, կալվածատերերի և բանկիրների լակեյներին։ Ահա գալիս է մեզ ստրկացնող շղթան, պետք է կոտրել, փշուր-փշուր անել այդ շղթան, իշխանությունը մեր ձեռքին է, կռվենք հանուն բանվորների և զինվորների իշխանության։ Կրակեցե՛ք։

Բ. ԲԱՆՎՈՐ,— Ա՜յ, ես նրանց... (Կրակում է:)

(Բարիկադի ետևը հավաքվողները սկսում են համազարկը:)

Ա. ԲԱՆՎՈՐ.— Գալիս են, շատ են զինված։

Կրակում են: