Այս էջը հաստատված է
ՎԱՍԻԼԻ.— (Առանց խուճապի մատնվելու) Այս գիծը կարող են կտրել և անցնել միայն ամենավերջինի դիակի վրայից։
ԱՆԴՐԵՅ.— Ետ են քաշվում, մի քանիսը ետ վերադարձան։
Բ. ԲԱՆՎՈՐ.— Ա՛յ, ես նրանց... (Կրակում է:)
Ա. ԲԱՆՎՈՐ.— Համառ կերպով առաջանում են։ Կրակեցե՛ք։
ՎԱՍԻԼԻ.— Իմ դիրքը բարիկադի վրա է (ցատկում է բարիկադի վրա և սկսում է կրակել): Ով որ կյանքը թանկ է գնահատում, թող չմոտենա երբեք այս գծին։ Իշխանությունն արդեն մեր ձեռքին է, և ոչ ոք չի կարող խլել այն մեր ձեռքից, սպասեցեք և տեսեք, թե ինչեր... (Ծերունի Վասիլին վիրավորվում է և ընկնում: Անդրեյը նրան անմիջապես գրկում է, բարիկադի տակ պառկեցնում և սկսում է կրակել: Հանկարծ ներս են խուժում զինված նոր բանվորներ: Ներս վազողները անցնում են բարիկադի տակ և սկսում են կրակել:)