Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻՍԽԵԼ.— 50 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 50 ոսկի։

ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ.— 51 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 51 ոսկի։

ԻՍԽԵԼ.— 70 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 70 ոսկի։ (Լռություն) 70 ոսկի։ (Լռություն) Վերջին անգամ՝ 70 ոսկի։ (Լռություն) Վերջին անգամն է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Սա շատ հին պահարան է։ Տալիս եմ 100 սսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— (Ոգևորված) 100 ոսկի։

ԻՍԽԵԼ.— 200 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 200 ոսկի։ (Լռություն) 200 ոսկի։ (Լռություն) Վերջին անգամ՝ 200 ոսկի։ (Լռություն) Ծախված է։

ԻՍԽԵԼ.— (Անցնելով Հաջի Չելեբու առաջից, կծու քմծիծաղով մոտենում է պահարանին, տնտղում և ապա գնում է դուրս:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Մի՞թե այդքան արժեքավոր էր այդ պահարանը, Հալետ էֆենդի։

ՀԱԼԵՏ.— Ապրանքների լավագույնը հրեաներն են ճանաչում, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Երևի դա հնություն է։

ԻՍԽԵԼ.— (Մտնում է երկու բեռնակրի հետ միասին) Տարեք այս պահարանը իմ տունը։ (Բեռնակիրներն սկսում էն տանել:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ինչպե՞ս իմացար, Իսխել, որ այդ պահարանը այդքան արժեքավոր է։

ԻՍԽԵԼ.— (Խոնարհվելով) Վաղուց էի տեսել այդ պահարանը (դառնալով Հաջի Չելեբուն) երջանկահիշատակ Տյռւզյանների ապարանքում, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Եվ սպասում էիր այս րոպեին, այնպես չէ՞։

ԻՍՊԵԼ.— Բայց, ավա՜ղ, կայսրությանը վնասելու այս դժբախտ պարագաներից հետո։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Շարունակի՛ր, մունետիկ, շուտ վերջացրու։

ՄՈՒՆԵՏԻԿ.— Ջահը։

ՀԱԼԵՏ.— 50 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 50 ոսկի։ (Լռություն) 50 ոսկի։ (Լռություն:)