Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա ապարանքը։ Ոստիկանները հիմա կլինեն Հաջի Չելեբու ապարանքում, եթե այնտեղ էլ մի մատուռ երևան բերեն, Իսխել հրեան կհասնի իր նպատակին։

ՍԻՄԽԱ.— Ուրեմն սպասիր:

ԻՍԽԵԼ.— Ես սպասում եմ, բայց ջղերս, ջղերս կորցնում են ամեն կապ։ Դատապարտում եմ ես ինքս ինձ։ Մովսեսի զավակներից և ոչ մեկը այսպիսի թուլություն երևան չի բերել։ Ջիղը իմ առաքինությունն էր։ Կորցրի իմ առաքինությունը, Սիմխա։ (Բղավում է) Ապտակը, ապտակը, հե՜յ, ապտակեցին ինձ, ապտակեցին ինձ, (ավելի բարձր) խեղդվում եմ, ամոթը ինձ խեղդում է։

Աճապարանքով և գիշերային հագուստով մտնում է աղջիկը՝ Զիլֆան:

ԶԻԼՖԱ.— Ի՞նչ կա։ Ի՞նչ է պատահել քեզ, հայր, ասա ինձ, ի՞նչ է պատահել քեզ։

ԻՍԽԵԼ.— (Գազանային գոռոցով) Խեղդվում եմ, աղջիկս, խեղդում են ինձ։ Աշխարհը թքում է վրաս։ Ընկել եմ մարդկանց ոտների տակ, ա՜... ա՜... ա՜... սպանեցե՜ք ինձ, փորեցե՜ք աչքերս, որպեսզի արև չտեսնեմ։

Սիմխան և Զիլֆան գրկում են Իսխելին, շոյում են: Իսխելը խեղդված ձայնով անհասկանալի բառեր է արտասանում և կամաց-կամաց հանգստանում: Իսխելին պառկեցնում են թախտի վրա:

ԶԻԼՖԱ.— (Մորը) Ինձ պիտի ասե՞ս, թե ինչ է պատահել հորս։

ՍԻՄԽԱ.— Ոչինչ չի պատահել, աղջիկս։

ԻՍԽԵԼ.— Ինձ հետ ամեն ինչ է պատահել, աղջիկս (Սիմխային:) Պատմի՛ր, պատմի՛ր աղջկանս, թող իմանա ինձ հասցրած ամոթը։

ՍԻՄԽԱ.— Վաղը կպատմեմ, աղջիկս, հիմա սիրտ չունեմ։

ԻՍԽԵԼ.— Պատմի՛ր, հիմա՛ պատմիր։ Ուզում եմ, որ հիմա՛ պատմես։

ԶԻԼՖԱ.— (Ծունկի եկած) Խնդրում եմ, մայր, աղաչում եմ քեզ։

ՍԻՄԽԱ.— Տյուզյան ամիրաների ապարանքի և կահ-կարասիների