Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՊԱՏԿԵՐ
Ստամբուլի քարափի վրա զետեղված օսմանյան մաքսատանը: Մաքսատան խոշոր դուռը բացվում է խորքում, դռնից երևում է ծովը:

ՄԱՔՍԱՏԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Բեռնակիրներին) Խտացրեք ապրանքները, նավը հիմա կհասնի և շատ ապրանք է բերում։

(Բեռնակիրները սկսում են ապրանքները խտացնել և խոսակցել:)

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Հեյ, հե՜յ, ասում էին Վանում, որ Ստամբոլի մեջ ավանակությունից տարբեր բան չենք անելու։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Էլ չեմ կենա էս քաղաքում, էս ձմեռս կգնամ հայրենիք։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Ի՜նչ ես տանում հետդ։ Փող ավելացրի՞ր։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Հետս տանում եմ մեջքի հիվանդություն. բոլ հազ ու բալղամ։

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Թանկագին բաներ ես տանում, դրանք հայրենիքում շատ հազվագյուտ են։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Գնամ հայրենիք, որ ասեն թե՝ բողաչան ի՞նչ է, չեմ իմանա, հինգ տարի Ստամբոլի մեջ ապրեցա, բողաչայի համը չտեսա։

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Հա՛յ գիտի Վարագա վանք, ջրիդ մատաղ, քո զորությամբ ես կհասնեմ հայրենիք։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Մշու սուրբ Կարապետ իր զորությունը կորցուց,