Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես կերել և պարտավոր ես գեթ մի քիչ օրենքից և պատվերներից դուրս գալու առաքինություն ունենալ։ Ո՞ւր տարան իմ արկղներր։

ԿԱՐԳԱԴՐԻՉ․— Ճշմարիտ եմ ասում։ Ոչինչ չգիտեմ։

ԻՍԽԵԼ.— (Աչքերը չռում է կիսախելագար վիճակում և հանկարծ բղավում է) Ա՜, ապրում եմ իմ վերջին օրը, ապրում եմ իմ վերջին րոպեները։ (Վազում է դուրս:)

ՎԱՐԱԳՈՒՅՐ