ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Երթևեկում և ջղային դրության մեջ:)
ԻՍԽԵԼ.— (Աճապարանքով ներս) Ասացեք, ամեն ինչ ճիշտ ասացեք, միայն շուտ ասացեք. ի՞նչ պատահեց, ո՞ւր մնացին արկղները։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Վերատեսուչը և նազիրը բռնեցին ապրանքները։
ԻՍԽԵԼ.— Աղետավոր է դա, մահվան չափ ծանր է այդ լուրը։ Կորած եմ, կորած եմ, կորած եմ։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Ուրիշ ոչ մի հնար չկար։ Նրանք իմանում էին արկղների գալու մասին։
ԻՍԽԵԼ.— Հատկապես դրա համար էին եկել։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Այո, բացարձակապես դրա համար էին եկել։
ԻՍԽԵԼ.— Բացի՞ն արկղները։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Միայն մեկը,
ԻՍԽԵԼ.— Ի՞նչ գտան մեջը։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Այն, ինչ դուք ակնկալում էիք։
ԻՍԽԵԼ.— Ոսկի՞, այո՞։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Կեղծ ոսկիներ։
ԻՍԽԵԼ.— Եթե ես վստահ չլինեի քո վրա, երիտասարդ, տարբեր միջոցներ կձեռնարկեի։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Ոչ մի տարբեր միջոց չկար։ Նրանք իմացել էին արկղների գալու մասին՝ գալուց առաջ, նրանք հսկիչ էին նշանակել նավի վրա, իսկ իրենք էլ ներս եկան, քննեցին բոլոր ապրանքները և բռնեցին քո արկղները։
ԻՍԽԵԼ.— Դու հիմար ես։ Կկաշառեի նավապետին, և առանց արկղները դուրս հանելու նավից՝ ետ կտաներ։
ԿԱՐԳ՛ԱԴՐԻՉ․ — Դա կարելի էր։ (Լռություն) Իսկապես որ դա կարելի էր։
ԻՍԽԵԼ.— Քո մոտ մարդ ուղարկեցի, որ դուրս գայիր, ինչո՞ւ չեկար։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Վերատեսուչը արգելեց ինձ դուրս գալ մաքսատնից։
ԻՍԽԵԼ.— Ասացեք խնդրեմ, ո՞ւր տարան արկղները։
ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Այդ մասին ոչինչ չգիտեմ։
ԻՍԽԵԼ.— (Զայրացած) Կաշառակերությունն էլ իր առաքինի և բարոյական կողմերն ունի, բարեկամս, ինձանից կաշառք