— 103 —
173) ՍՈԽՈՎ ԵՒ ՁԷԹՈՎ ՏԱՊԱԿԱԾ ԿԱՐՏՕՖԻԼ
3 ֆ. կարտօֆիլը ածեցէք սառը ջրով կաթսայի մէջ, դրէք կրակին և եփեցէք, լաւ փափկելուց յետոյ կարտօֆիլները դուրս տուէք, կճպեցէք և կտրտեցէք շատ մանր։ 2 ֆ. սոխը կտրտեցէք՝ մանր և տապակեցէք մի բաժակ ձէթի հետ, լաւ տապակելուց յետոյ, եփած և մանր կտրտած կարտօֆիլները ածեցէք տապակի մէջ, խառնեցէք և մի փոքր խաշելուց յետոյ կրակից յետ դրէք և ածեցէք սկուտեղի (բլիւդի) վերայ)։
174) ԿԱՐՏՈՖԼԻ ԿՈՂԻԿ (կատլէտ)
Ջրի մէջ եփեցէք 2 ֆ. կարտօֆիլ և այդպէս տաք–տաք փայտէ գդալով հարեցէք, անց կացրէք մաղի միջով, ամանի մէջ էլ լաւ հարեցէք, գցեցէք 1 արմատ համեմ, շինեցէք կողիկների նման (այսինքն տափակ ձուաձև), թաթախեցէք ծեծած պաքսիմատի (սուխար) մէջ և տապակեցէք քաղցր ձէթով, տապակելու ժամանակ եթէ ձէթը պակասի՝ էլի աւելացրէք, տապակելուց յետոյ կողիկները դուրս տուէք սկուտեղի (բլիւդի) վերայ։
Այս կողիկների վերայ, ածեցէք հետևեալ ձևով պատրաստած սօուս. 1 բաժակ ալիւրը բաց արէք 3 բաժ. ջրով, ածեցէք մի փոքր թաւի մէջ և տապակեցէք, հետզհետէ խառնեցէք և այնքան եփեցէք, որ ալրի համը գնայ, գցեցէք դրա մէջ ½ բաժ. ծեծած շաքար և ¼ ֆ. ընտրած քիշմիշ, ապա ածեցէք կողիկների վերայ:
175) ԴԱՐՁԵԱԼ ԿԱՐՏՕՖԼԻ ԿՈՂԻԿ
Եփեցէք մի քանի հատ կարտօֆիլ, անց կացրէք մաղի միջով, աւելացրէք 1 գդալ ալիւր և շինեցէք կողիկներ, ցանեցէք վերան պաքսիմատ և տապակեցէք ձէթի մէջ, (ուտիսուայ համար եղի մէջ):