Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 104 —

Սրա համար կարելի է պատրաստել հետևեալ տեսակ սոուս. վերցրէք չոր և սպիտակ սունկերը, եփ տուած ջրով եփեցէք, մի փոքր սառեցրէք, մանր կտրտեցէք, աւելացրէք հետը օղակ-օղակ կտրտած սոխ։ Վերցրէք 1 բաժակ սունկի բուլիօն, աւելացրէք 1 գդալ ալիւր, սունկերը և սոխը գցեցէք դրա մէջ, մի քանի անգամ եփ տուէք։ Ուտելուց առաջ կողիկները դարսեցէք սկուտեղի (բլիւդի) վերայ, այդ պատրաստած սօուսն էլ ածէք վերան և մօտ բերէք։

176) ԲՐՆՁԻ ԿՈՂԻԿ

1 ֆ. բրինձը լուացէք, ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք այնքան ջուր, որ բրինձները հազիւ ծածկուին, դրէք կրակին, այնքան եփեցէք, մինչև որ ջուրը ցամաքի և բրինձները լաւ փափկեն, եթէ տեսնէք, որ ջուրը ցամաքել է, իսկ բրինձները դեռ ևս հում են, այն ժամանակ էլի մի քիչ հեշտաեռի, կամ մի ուրիշ տաք ջուր աւելացրէք և եփեցէք, ապա դուրս տուէք մի հողէ ամանի մէջ, փայտէ գդալով լաւ հարեցէք, մինչև որ խմորի պէս դառնայ, աղ արէք, շինեցէք կողիկներ, տապակեցէք՝ ինչպէս ասուած է կարտօֆլի կողիկների համար՝ №№ 174, 175, ածեցէք վերան սօուս: