ԳԼՈՒԽ Ե
ՏԱՒՐԻ, ՀՈՐԹԻ, ՈՉԽԱՐԻ ԵՒ ԽՈԶԻ ՄԻՍ
Ա) ՏԱՒՐԻ ՄԻՍ
Ծանօթութիւն. Նշանակուած է 6—8 մարդու բաժին։ 9—12 մարդու համար աւելացնել 1½ անգամ
13—18 > > > 2 >
19—23 > > > 2½ >
Երբ որ մարդիկ շատ են՝ կերակուրը 2 սկուտեղով (բլուդ) մօտ բերէք։
Որպէս զի եփած մսից լաւ կտորներ ստացուին, մսաջրի համար պէտք է վերցնել տաւրի մսի հետևեալ կտորները պոչուկ—կուտուսուն, տես պատկեր՝ № 3, կոկոզնակ, տես պատկեր՝ № 2, հարսնակուլ, տես պատկեր՝ № 6:
Խաշելու համար վերցրէք՝ մանր կողէր, տես պատկեր՝ № 1, դ և չալաղաջ, տես պատկեր՝ № 7։
Րոստբիֆի համար սուկի մասը, տես պատկեր՝ 1, գ, բիշտէքսի համար միջի սուկին դուրս կտրուած, տես պատկեր՝ 1, ա։
Ծեծած կողիկների, պերոգների միջուկի համար, ևայլն, հարկաւոր է բուտը, առաջևի թիակը, հարսնակուլի դրսի կողմը ևայլն, տես պատկեր՝ 5, 8, 12 ևայլն:
Առ հասարակ եփած միսը մօտ է բերվում իբրև խնայողութիւն, այնքան սննդարար չէ, քանի որ միսը եփելու ժամանակ նրա բոլոր սննդարար հիւթը դուրս է գալիս. բայց ով որ եփած միսը սիրում է, այն ժամանակ այս տեսակ մսաջուր եփելու համար, միսը եփելու ժամանակ սառը ջրի մէջ չը պէտք է գցել, ինչպէս առ հասարակ