— 112 —
երեսն էլ տապակելուց յետոյ, դուրս տուէք ափսէի (տարելկայ) մէջ, միւս երեսն էլ աղ արէք և դարսեցէք միմեանց վերայ, դանակով թեթև կերպով սխմեցէք, որ միջի հիւթը դուրս գայ. մսի կտորները դարձեալ դրէք թաւի վերայ, իսկ հիւթը մնայ ափսէյի մէջ, մի անգամ ևս երկու երեսն էլ տապակեցէք, դուրս տուէք առաջուայ ափսէի վերայ, թաւայի միջի հիւթն էլ վերան ածեցէք և մօտ բերէք։
195) ԿԼՕՊՍ-ՏԱՊԱԿԱՅ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2½ ֆ. փափուկ միս, 2 գդալ մանր կտրտած սոխ, աղ, պղպեղ, դափնի տերև, (½ բաժ. թթուասեր), մի գդալ եղ, մի խորը ափսէ կտրտած կարտօֆիլ, 1 բաժ. ալիւր։
2½ ֆ. դուրս կտրուած սուկի մի մասը, կամ լանջը 6—8 կտոր արէք, նախ փայտով ջարդեցէք և ապա՝ դանակի հաստ բերանով, աղ արէք և այդպէս թողէք մօտ 2 ժամ: Թաւի տակին եղ քսեցէք, գցեցէք մէջը դափնի տերև, անգղիական պղպեղ, յետոյ մսի կտորները, ամեն մի մսի կտորի վերայ մանր կտրտած սոխ և ալիւր ածէք, մսի տակը մի երկու գդալ ջուր ածէք, ծածկեցէք, խաշեցէք, թաւան հետզհետէ թափ տուէք, որ միսը չ’այրուի, աւելացրէք մի քիչ մսաջուր։ Մօտ բերելու ժամանակ դուրս տուէք սկուտեղի (բլիւդ) վերայ, համեմեցէք եփած կարտօֆիլներով: Սօուսի մէջ կէս բաժակ թթուասեր գցեցէք։
196) ՋԱՐԴԱԾ ԿՈՂԻԿՆԵՐ (Котлеты битыя)
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3—4 ֆ. տաւրի միս, աղ, պղպեղ, 2 գդալ ալիւր ½ կիտրոն (լիմոն), 2—3 գդալ եղ, ½ բաժ. գինի, 10—12 հատ մանր կտրտած սոխ:
Վերցրէք մի կտոր փափուկ միս—կողիկի մասը (котлетная часть), այնպէս կտրտեցէք միսը, որ իւրաքանչիւր կողիկի