— 120 —
1) ՈՉԽԱՐԻ ՄՍԻ ՏԱՊԱԿԱՆԵՐ
207) ՈՉԽԱՐԻ ՄՍԻ ՀԱՍԱՐԱԿ ՏԱՊԱԿԱՅ
Վերցրէք 3 ֆ. փափուկ միս, լաւ ջարդեցէք, լուացէք, խառնեցէք հետը սոխ, ով ուզում է սխտոր և աղ, դրէք թաւի մէջ, մսի տակը 2—3 գդալ ջուր ածէք, դրէք կրակի վերայ և տապակեցէք, սրանից դուրս տուած հիւթը շուտ շուտ վերան ածեցէք։ Մօտ բերելու ժամանակ վերցրէք չաղութիւնը:
Այս տապակի հետ կարելի է մօտ բերել կարտօֆիլ № 147, կամ մի որ և է աղցան (սալաթ):
208) ՈՉԽԱՐԻ ՄՍԻ ՏԱՊԱԿԱՅ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2—3 ֆ. կրծքի միս, 1 հատ գազար, ½ մաղդինոս, ½ նեխուր, ½ պռաս, 3 սոխ, 2 հատ դափնի տերև, 10–14 հատ սնգղիական պղպեղ, 1 գդալ եղ, 1 գդալ ալիւր, 1 բաժակ թթուասեր (սմետան) և 3 ձուի դեղնուց:
Եփած և արմտիքով խաշած կրծքի միսը կտրտեցէք, մի քիչ աղ արէք. կաթսայի մէջ մի գդալ եղ գցեցէք, տապակեցէք դորա մէջ 2 հատ կտրտած սոխ, աւելացրէք 1 գդալ ալիւր, բացարէք ոչխարի մսաջրով, եփ տուէք, գցեցէք 3 ձուի դեղնուց, տապակեցէք, ածեցէք մսի վերայ և մի կէս ժամով դրէք փեչի մէջ:
209) ՈՉԽԱՐԻ ՄՍԻ ԿՈՂԻԿՆԵՐ ԿԱՐՏՕՖԼԻ ՇՓՈԹՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2½—3 ֆ. ոչխարի միս, 2 ձուի դեղնուց, ½ ֆրանս. սպիտակ հաց, պղպեղ, աղ, 1 հատ ձու, 5—6 պաքսիմատ (սուխար), 2 գդալ եղ:
Վերցրէք ոչխարի թիակը, մսերը կտրտեցէք, ջարդեցէք փայտէ մուրճով, որ կարելի լինի ջլերը հեշտ ընտրել, դանակով ծեծեցէք, խառնեցէք հետը 2 ձուի դեղնուց, 1 գդալ եղ, կէս ֆրանսիական թրջած և ճմբռած բուլկի և պղպեղ, լաւ խառնեցէք, շինեցէք կողիկներ (կատլէտ) թողէք այդպէս