— 119 —
Վերցրէք հորթի մաքրած գլուխը, երկու մաս արէք, հանեցէք ուղեղը՝ ուրիշ կերակրի համար գործածելու, օր. միջուկների համար, գլուխն ու ոտքերը միասին եփեցեք աղով՝ ջրի մէջ, գցեցէք պղպեղ, դափնի տերև, արմտիք և քիչ էլ քացախ ածեցէք: Երբ որ ոտն ու գլուխը պատրաստ կը լինի, հանեցէք և լուացէք սառը ջրի մէջ, ոսկորները դուրս տուէք, մսերը կտրտեցէք և ճմռեցէք, սառելուց յետոյ աղ արէք, իւրաքանչիւր կտորը թաթախեցէք ձուի և պաքսամատի մէջ և եղով տապակեցէք:
Մօտ բերելու ժամանակ ածեցէք վերան թթուաշ սօուս՝ № 123:
206) ՀՈՐԹԻ ԼԵԶՈՒ, ՍՕՈՒՍՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 հատ հորթի լեզու, ½ ֆ. եղ, 2 հատ սոխ, դափնի տերև, մեխակ, դարչին, աղ, ալիւր, պղպեղ և ջաւզ։
Լեզուները եփեցէք աղով ջրի մէջ, կաշին պլոկեցէք, մէջ տեղից երկու կէս արէք և եղի մէջ տապակեցէք, դուրս տուէք սկուտեղի (բլուդ) վերայ, իսկ իրա թաւի մէջ մի քիչ ալիւր գցեցէք, խառնեցէք և տապակեցէք, մինչև որ ալիւրը կարմրի, դրա մէջ կարելի է գցել և մանր կտրտած սոխ, դափնի տերև, պղպեղ, ջաւզ (մուշկատի ընկոյզ) և ձեր` համով աղ, այս բոլորի վերայ ածեցէք 1 բաժ. մսաջուր և լաւ խառնելուց յետոյ քամեցէք լեզուների վերայ:
Գ) ՈՉԽԱՐԻ ՄԻՍ
Ծանօթութիւն: Որքան որ հորթի միսը սպիտակ պէտք է լինի, ոչխարի միսը ընդհակառակը՝ պէտք է մուք-կարմրագոյն և չաղ լինի։
Ոչխարի միսը խորովեցէք շամփուրով, կամ տապակեցէք թաւի վերայ, դնելով նրան կրակի վերայ, կամ հնոցի մէջ, որ ամեն կողմից լաւ տապակուի: Ոչխարի միսը կարելի է տապակել. մօտաւորապէս մի ժամուայ մէջ։ Երբ որ մսի միջից գոլորշին սկսում է դուրս գալ՝ նշանակում է պատրաստ է: