— 122 —
212) ՔԵԱԲԱԲ (խորոված)
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2—3 ֆ. միս, 1 բաժ. կտրտած սոխ, (մի գինու բաժ․ հոնի չուրչայ), 10 հատ պղպեղ, 1 գդալ աղ, 3 հատ ձու, ¼ ֆ. եղ, 3 հատ պաքսիմատ (սուխար):
2—3 ֆ. ոչխարի փափուկ միսը լաւ ծեծեցէք 1 բաժակ կտրտած սոխի հետ, (եթէ կամենում էք 1 գինու բաժակ հոնի չուրչայ էլ խառնեցէք դրա հետ), ծեծած աղ և պղպեղ արէք, միսը ծեծելուց յետոյ, խառնեցէք 3 հատ հարած ձուի և 1 հատ ծեծած պաքսիմատի հետ, ապա այդ ծեծած մսից քիչ-քիչ վերցրէք, դանակով երկար ձևով տափակացրէք և թաթախեցրէք ծեծած պաքսիմատի մէջ, յետոյ թաւի մէջ գցեցէք 2 գդալ եղ, տաքացրէք, քեաբաբները մէջն ածէք և երկու կողմն էլ լաւ տապակելուց յետոյ, դուրս տուէք սկուտեղի (բլուդ) վերայ, իսկ եղի մէջ ածեցէք մի երկու գդալ մսաջուր, խառնեցէք, եփ տուէք և քամեցէք քեաբաբների վերայ:
213) ԼՈՒԼԱՅ-ՔԵԱԲԱԲ
Միսը պատրաստեցէք և ծեծեցէք նախընթացի նման՝ № 212: Այդ ծեծած մսից մաքուր ձեռքով վերցրէք և կպցրեք շամփուրի շուրջը և խորովեցէք կրակի վերայ, եթէ խորովելու ժամանակ միսը շամփուրից թափուի՝ վերան բարակ թել փաթաթեցէք։
214) ԽՈՐՈՎԱԾ ՏԱՒՐԻ ՍՈՒԿԻ
Սուկին ամբողջապէս անցկացրէք շամփուրի վերայ, աղ արէք և միջակ կրակի վերայ շամփուրը շարունակ պտոյտ տալով խորովեցէք, ասում եմ շարունակ պտոյտ տալով՝ որ միջի հիւթը չը թափուի, խորովելուց յետոյ դրէք սկուտեղի (բլուդ) վերայ և կտրտելուց յետոյ իսկոյն մօտ բերէք: