— 149 —
Ձուկը մաքրեցէք, փորը դուրս տուէք, լուացէք, ածեցէք վերան մի փոքր տաքացրած քացախ և ծածկեցէք։ Ձկան կաթսայի մէջ ածեցէք ջուր, աւելացրէք երկու գդալ քացախ, գցեցէք աղ, սոխ, 1 հատ դափնի տերև, ապա գցեցէք աղ արած, ամբողջ ձուկը, եփեցէք շատ քիչ, որովհետև շատ եփելուց՝ ցրվում է, կրակից յետ դրէք, վերան սառը ջուր շաղ տուէք, կաթսայի բերանը թղթով ծածկեցէք և այդպէս թողէք մի քանի րոպէ: Ձուկը հանեցէք, դրէք սկուտեղի (բլուդ) վրայ, համեմեցէք առանձին եփած կարտօֆլով, և իսկոյն առանց սառեցնելու մօտ բերէք։
Սորա հետ առանձին մօտ բերէք խարդալի սօուս՝ № 126:
272) ՏԱՊԱԿԱԾ ՕՁԱՁՈՒԿ, ՍՕՈՒՍՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. օձաձուկ, 1½ գդալ եղ, 1 հատ սոխ, 1 մաղդինոս, անգղիական և հասարակ պղպեղ, 2 ձու, 3—4 հատ պաքսիմատ (սուխար), ½ լիմոն, 1 գդալ ալիւր, (2—3 դեղնուց), մսաջուր, կամ ձկան բուլիօն:
Օձաձուկը մաքրեցէք հետևեալ կերպով․ կտրտեցէք գլխի մօտի կաշին, այդ կտրտած տեղից ասեղով թել անցկացրէք, այնպէս որ թելի միւս ծայրը դուրս գայ աչքի միջով, թելի երկու ծայրերը կապեցէք միմեանց հետ և կախ արէք։ Գլխի չորս կողմի բոլոր կաշին դանակով յետ քաշեցէք, յետոյ ձեռքով բռնեցէք կաշուի ծայրից և կամաց կամաց ներքև քաշելով ամբողջ կաշին գջլեցէք (մաշկեցէք), մաշկած ձուկը լուացէք, կտրտեցէք, աղ արէք, մաքուր շորով ցամաքեցրէք, թաթախեցէք ձուի, յետոյ ծեծած պաքսիմատի մէջ և թաւի մէջ եղով տապակեցէք։
Մի գդալ ալիւրը տապակեցէք 1 գդալ եղի, մանր կտրտած սոխի և մաղդինոսի հետ, 2 բաժ. մսաջրով բաց արէք, գցեցէք ծեծած հասարակ և անգղիական պղպեղ (իւրաքանչիւրից 3 հատ) և կտրտած ու սերմերը հանած ½ լիմոն. լաւ