Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 150 —

եփ տուէք. այս սօուսի մէջ գցեցէք տապակած օձաձուկը և դարձեալ եփ տուէք. սօուսի մէջ կարելի է գցել 2—3 ձուի դեղնուց, այս բոլորը պատրաստելուց յետոյ՝ ածեցէք սկուտեղի վերայ և մօտ բերէք:

273) ՏԱՊԱԿԱԾ ՕՐԱԳՈՒԼ (լօսասինա)

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. օրագուլ, 2—3 գդալ եղ, 5—6 պաքսիմատ (սուխար), 2 ձու:

Ձկան թեփը մաքրեցէք, մէջը դուրս տուէք, մաքրեցէք, եփեցէք արմտիքով, դափնի տերևով և պղպեղով: Կամ ձուկը մանր կտրտեցէք, աղ արէք, թաթախեցէք ձուի և պաքսիմատի մէջ, եղով երկու երեսն էլ տապակեցէք թաւի մէջ։ Մօտ բերելու ժամանակ վերան պաքսիմատ շաղ տուէք։

Այս սօուսի հետ մօտ բերէք թթու կաղամբ:

274) ՍՕՈՒՍՈՎ ՕՐԱԳՈՒԼ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3—4 ֆ. օրագուլ, դափնի տերև, 2—4 հատ սոխ:

Ձկան թեփը մաքրեցէք և բաւական մեծ մեծ կտրտեցէք, աղ արէք և թողէք այդպէս մնայ մօտ 1 ժամ. յետոյ դարսեցէք կաթսայի մէջ, ածեցէք վերան այնքան ջուր, որ ձուկը հազիւ ծածկուի, գցեցէք 1 հատ դափնի տերև, 2—4 սոխ, կաթսան ծածկեցէք, եփեցէք և դուրս տուէք սկուտեղի վրայ:

Մօտ բերէք մի ափսէ եփած կարտօֆլով և հետևեալ սօուսով. ա) 1½ գդալ ալիւրը և 1½ գդալ եղը լաւ խառնեցէք, բաց արէք 2—3 բաժակ եփած ձկան ջրով (բուլիօն), ածեցէք 1 բաժ. թթուասեր, կանաչ մաղդինոս և սամիթ, մի քիչ ծեծած պղպեղ և աղ, այս բոլորը լաւ եփ տալուց յետոյ ածեցէք ձկան վերայ. բ) կամ տաճկական սօուսով՝ № 128:

275) ԵՓԱԾ ՕՐԱԳՈՒԼ

Թեփը մաքրեցէք, լուացէք, աղ արէք, մի ժամից յետոյ