— 159 —
քամած եղը, դրանից հունցեցէք պինդ խմոր՝ կէս բաժ. ջրի, աղի և ձուի հետ. այդ հունցած խմորը բարակ բաց արէք մի սառը տեղ, շինեցէք պերոգ, կամ կարկանդակներ, երեսին քսեցէք ջրի մէջ բաց արած 1 հատ ձուի դեղնուց և դրեցէք հնոցի մէջ։
296) ՓԽՐՈՒՆ ԽՄՈՐ
Կէս ֆ. եղը լաւ հարեցէք մինչև որ սպիտակի, աւելացրէք 2 դեղնուց, 1 ձու և ¼ բաժակ րօմ, ածեցէք մօտ 1 ֆ. ալիւր, ձուն լաւ խառնեցէք և մի քանի րոպէով թողէք սառը տեղ, յետոյ այդ խմորը բարակ բաց արէք և պատրաստեցէք պերոգ՝ ինչպէս ասուած է ծանօթութեան մէջ։
297) ԱՄԵՆԱԼԱՒ ՓԽՐՈՒՆ ԽՄՈՐԻ ՈՒՐԻՇ ՏԵՍԱԿԸ
3 ֆ. ալիւրը, կէս ֆ. եղը, և կէս բաժ. ջուրը խառնեցէք, աղ արէք և հունցեցէք թանձր խմոր, բարակ բաց արէք, շինեցէք պերոգ, կամ կարկանդակներ, քսեցէք ձու և թխեցէք փռան մէջ:
298) ԹԹԽՄՈՐՈՎ ԽՄՈՐԻ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1¼—1½ բաժակ կաթ, կամ ջուր, 1½—2 մսխալ թթխմոր (խաշ), 1½—2 ֆ. ալիւր, 2 ձու, ¼ ֆ. եղ, 2 պաքսիմատ և 1 ձու՝ խմորին քսելու։
Խմորը շաղախեցէք ինչպէս հարկն է՝ 1½ բաժակ տաք կաթնով, կամ ջրով՝ թթխմորի և կէս ալրի հետ, դրէք մի որ և է տաք տեղ, երբ որ խմորը կը բարձրանայ, թիակով լաւ հարեցէք, աղ արէք, գցեցէք 2 գդալ եղ, 2 ձու, կամ 2—3 դեղնուց և այնքան ալիւր, որ խմորը թանձրանայ, լաւ հունցեցէք, մինչև տեսնէք, որ հունցելու ժամանակ խմորը այլ ևս ձեռքին չէ կպչում. երբ որ խմորը, հունցելուց յետոյ, երկրորդ