Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 158 —

ծայրերը ամրացնել և թողնել մի կէս Ժամով, որ բարձրանայ, պերոգի երեսին պէտք է քսել մի գդալ ջրի մէջ հարած ձու, կարելի է և ծեծած պաքսիմատ (սուխար) շաղ տալ. ապա պետք է դնել հնոցի, կամ փռան մէջ կէս ժամաչափ, իսկ եթէ պերոգը շատ մեծ է՝ պէտք է պահել մէջը 1 ժամ:

Այդ մի և նոյն խմորից պատրաստվում է կարկանդակներ: Նշանակած խմորից կարելի է պատրաստել 15—18 կարկանդակ: Կարկանդակների միջուկը (ֆարշ) համեմատած պերոգների միջուկի հետ, պէտք է երկու անգամ պակաս պատրաստել։ Այդ խմորից պէտք է վերցնել փոքրիկ գնդակներ, ձեռքով ձգել և բաց անել, իւրաքանչիւր այդ կարկանդակի խմորի մէջ տեղը պէտք է դնել կէս գդալ միջուկ, ծայրերը վրայ բերել, ամրացնել և տափակացնելուց յետոյ դարսել եղ քսած երկաթեայ թիթեղի վերայ, մի փոքր այդպէս պահելուց և կարկանդակները ուռչելուց յետոյ, երեսին քսել ջրի մէջ բաց արած ձուի դեղնուց և դնել փռան մէջ մօտաւորապէս 20 րոպէ ժամանակով։

Նշանակուած է 6—8 մարդու բաժին.

9—12 մարդու համար աւելացնել 1½ անգամ.

13-15 > > > 2 >

16-18 > > > 2½ >

19-24 > > > 3 >

294) ՇԵՐՏԱՒՈՐ ԽՄՈՐ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 բաժ. ալիւր, կէս ֆ. եղ, 1 ձու՝ խմորի վերայ քսելու համար, (2 պաքսիմատ)։

Պատրաստեցէք շերտաւոր խմոր՝ № 114: Երբ որ հնոցը (փուռը) պատրաստ կը լինի, խմորը բաց արէք, միջուկը (ֆարշ) դրեցէք նրա վերայ, շինեցէք երկարաձև քառանկիւնի պերոգ, երեսը ձու քսեցէք, կարելի է և ծեծած պաքսիմատ շաղ տալ, ապա դրեցէք հնոցի մէջ և թխեցէք:

295) ԻՒՂԱՅԻՆ ԽՄՈՐ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 ֆ. (այսինքն 3 բաժ․) ալիւր, կէս ֆ. եղ և 2 հատ ձու։

Վերցրէք 1 ֆ. ալիւրը և կէս ֆ. լուացած և ջուրը