Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 161 —

կարգ պինդ եփած և մանր կտրտած ձու, դարձեալ մի կարգ միս և մի կարգ ձու և այլն, յետոյ խմորը վրայ բերէք ինչպէս յայտնի է։ Միջուկի հետ կարելի է դնել և եփած բրինձ:

Եթէ այս միջուկից կամենաք կարկանդակներ պատրաստել՝ բաւական է միայն նշանակուածի կէսը։

301) ՊԵՐՈԳ ՀՈՐԹԻ ԱԽՈՆԴԱՆՔՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2'}, ֆ. հորթի ախոնդանք (թոք, ջիգար և այլն.) 1 սոխ, 3—4 ձու, պղպեղ, աղ, կանաչի, ¼ ֆ. եղ։ Խմորի համար յայտնի է

Հորթի ախոնդանքը, առանց լերդի, եփեցէք, կտրտեցէք շատ մանր։ Թաւի վերայ 2 գդալ եղ գցեցէք, ածեցէք մէջը մանր կտրտած սոխ և մի քիչ տապակելուց յետոյ, դրա մէջ ածեցէք եփած ախոնդանքը, հետզհետէ խառնելով, դարձեալ տապակեցէք, գցեցէք մի քիչ պղպեղ, աղ, 3—4 հատ պինդ եփած և մանր կտրտած ձու, սամիթ և կանաչ մաղդինոս, խառնեցէք, սառեցրէք և լցրէք պերոգների մէջ:

Կարկանդակների համար գործածեցէք նշանակուած միջուկի կէսը միայն։

302) ԵՂԱՅԻՆ ԽՄՈՐԻՑ ՄՍԻ ՄԻՋՈՒԿՈՎ ՊԵՐՈԳ

ՀԱՐԿԱՒՈՐ Է Խմորի համար՝ 1 ֆ. ալիւր, կէս ֆ. եղ։ Միջուկի համար՝ 1 ֆ. տաւրի, կամ հորթի միս, 1 սոխ, 2 գդալ քերած բուլկի, 1 ձու, 2 գդալ թթուասեր (սմետան), ⅛ ֆ. եղ, 3—4 հատ պաքսիմատ (սուխար)։

Պատրաստեցէք եղային խմոր՝ ինչպէս հարկն է՝ (տես № 295). այս խմորը գրդնակով բարակ բաց արէք թաւի յատակի մեծութեամբ. թաւի մէջ ամեն կողմից եղ քսեցէք և շաղ տուէք պաքսիմատ, բաց արած խմորները դարսեցէք մէկը միւսի վերայ և ամեն մի կարգ խմորի վերայ ածեցէք միջուկ № 300 կամ 99, այսպէս մէկը միւսի վերայ դարսեցէք մինչև թաւի բարձրութիւնը, երեսին եղ քսեցէք և թողէք մնայ մի տաք