Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 164 —

թխեցէք, երեսին ածեցէք մալինի, ալուբլի, հաղարճի և այլն քաղցրաւենիք։

309) ԲՐՆՁՈՎ ՔԱՂՑՐ ՊԵՐՈԳ

Խմորը պատրաստեցէք՝ ինչպէս հարկն է (տես № 306). 1 բաժակ բրինձը եփեցէք, հովացրէք, ածեցէք մէջը 1 ըմպանակ րօմ, գցեցէք կէս բաժակ շաքար, 1 թէյի գդալ ծեծած դարչին, մանր կտրտած 2 գդալ նարնջի ապելսինի) կեղև՝ (տես գրքի երկլորդ մասը): Խմորը շատ բարակ բաց արէք, պատրաստեցէք պերոգները՝ լցնելով մէջը այդ պատրաստած բրինձը, ապա թխեցէք։

310) ՔԱՂՑՐ ՊԵՐՈԳ, ԿԱՄ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ ԽՆՁՈՐԻ ՀԻՒԹՈՎ

Խմորը պատրաստեցէք՝ (տես 306), դրանից պելրոգ թխեցէք, խնձորները եփեցէք շաքարի հետ, խառնեցէք և ծածկեցէք թխած պերոգի վերայ (բաւական է՝ 5—10 հատ խնձոր, կէս բաժակ մանր շաքար): Այս խմորից և հիւթից կարելի է պատրաստել և կարկանդակներ՝ նոյն ձևով։

Դ) ՔԱԹԱՅ-ԿԱԹՆԱՀՈՒՆՑ

Ծանօթութիւն: Թթխմոր (խաշ) պէտք է նախընթաց գիշերը պատրաստել, ինչպէս պերոգների մասին էլ ասուած է՝ շաղախելով (հունցել) նրան ապրի և տաք ջրի մէջ, ծածկել և պահել մի տաք տեղ (սենեակում)` մինչև միւս օրը՝ թխելը:

311) ԿԱԹՆԱՀՈՒՆՑ (նազուք)

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 լիդր ալիւր[1], կէս թունգի կաթ, 30 ձու, 1 բաժակ թթխմոր, 3 ֆ. եղ, աղ, 20 հատ հիլ, 1 վերշոկ դարչին, 5 հատ մեխակ, 2 ֆ. շաքար։

  1. Մէկ լիդրը հաւասար է 9 ֆունտի։