ԳԼՈՒԽ Ժ
ՈՒՏԻՍՈՒԱՅ ԲՈՒԴԻՆԳՆԵՐ
Բուդինգ կարելի է զանազան ձևով պատրաստել, օր. նիւթը ածել կաղապարի (ֆօրմա) մէջ և գոլորշիով եփել, երկրորդ՝ դարձեալ կաղապարի մէջ, բայց պէտք է թխել հնոցում, կամ փռնում, իսկ երրորդ՝ միևնոյն սկուտեղի (բլուդ) վերայ, որով բուդինգը մօտ են բերում՝ դարձեալ փռնում, կամ հնոցում:
ա) Բուդինգների եփելը գոլորշիով։ Վերցրէք պղնձէ, կամ թիթեղեայ կաղապար (ֆօրմա), որի ներքևը գտնվում լինի անցք, իսկ մէջ տեղը՝ խողովակաձև սիւնեակ, այդ կաղապարի ներսից ամեն կողմը եղ քսեցէք (կէս գդալ եղ), շաղ տուէք վերան ծեծած պաքսիմատ (սուխար 1—2 հատ), այդպէս թողէք մի փոքր ժամանակ, որ եղը սառչի, յետոյ այդ կաղապարի մէջ ածեցէք բուդինգի համար պատրաստած նիւթը, սակայն բոլորովին չը լցնէք, կաղապարի երեսը սերտ ծածկեցէք և դրէք կաթսայում եռ եկող ջրի մէջ, եփեցէք այդ ջրի մէջ 1½-2 ժամ ժամանակով։ Եփելուց յետոյ կաղապարը շուռ տուէք սկուտեղի վերայ և մօտ բերէք: Այս ձևով, այսինքն գոլորշու մէջ, եփելը աւելի լաւ և յարմար է, քան հնոցի, կամ փռան մէջ, որի մասին ներքևը պիտի ասենք:
բ) Պերոգների եփելը հնոցի մէջ: Վերցրէք այն տեսակ կաղապար, որը ներքևի կողմից անցք չունենայ, այդ կաղապարի ներսի ամեն կողմից տաքացրած եղ քսեցէք՝ (կէս գտալ եղ), շաղ տուէք ծեծած պաքսիմատ (1—2 հատ), հովացրէք, պատրաստած նիւթը ածեցէք մէջը և մի կէս ժամ, կամ մի փոքր էլ աւել ժամանակով, դրէք հնոցի մէջ (պլիտայ, վառարան, կամ փուռը): Պատրաստ լինելուց յետոյ շուռ տուէք սկուտեղի (բլուդ) վերայ:
Առհասարակ բուդինգների պատրաստելու ժամանակ, այն նիւթը, կամ զանգուածը, որից պիտի բուդինգ պատրաստէք՝ խառնեցէք և թիակով լաւ հարեցէք, մինչև որ բոլորովին միաւորուեն և երեսին