— 174 —
մի կարգ էլ քաղցրաւենիք, դարձեալ մի կարգ բուլկի, մի կարգ խնձոր և այլն. եփեցէք գոլորշիով (տես ուտիսուայ բուդինգների ծանօթութեան մէջ՝ երես 167, ա.) և շուռ տուէք սկուտեղի վերայ։
Սօուսը պատրաստեցէք հետևեալ կերպով. կէս բաժակ սերոփը, ¼ բաժակ սպիտակ գլուխ գինին և 1 բաժակ ջուրը միասին խառնեցէք կաթսայով, դրէք կրակին, եթէ քաղցր չէ՝ աւելացրէք շաքար, եփ տուէք, 1 թէյի գդալ կարտօֆլի ալիւրը ջրի մէջ բաց արած ածեցէք մէջը, շուտ-շուտ խառնելով կրակի վերայ պահեցէք էլի 2—3 րէպէ և շուռ տուէք բուդինգի վերայ:
326) ԲՐՆՁԻ ԲՈՒԴԻՆԳ, ԽՆՁՈՐՈՎ ԵՒ ՔԱՂՑՐԱՒԵՆԻՔՈՎ
6—9 հատ խնձորները մաքրեցէք, միջուկը հանեցէք, շատ քիչ ջրով կիսատ եփեցէք և ապա այդ խնձորների մէջը քաղցրաւենիք լցրէք: Եփած խնձորների ջրում քիչ շաքար ածեցէք և եփեցէք մէկ բաժակ բրինձ: Կաղապարի (ֆօրմա) ներսը ամեն կողմից եղ քսեցէք և պաքսիմատ շաղ տուէք, ածեցէք մէջը եփած բրնձի կէսը, նորա վերայ էլ խնձորները, վերան շաքար և դարչին շաղ տուէք, ծածկեցէք մնացած բրնձով, դրէք հնոցի մէջ կէս ժամով։ Մօտ բերելու ժամանակ շուռ տուէք սկուտեղի վերայ. իսկ դորա վերայ էլ ածեցէք րօմի սօուս՝ № 136, կամ ալուբլի և կամ մալինի սերոփ:
327) ՎԱՐԴԱԳՈՅՆ ԲՈՒԴԻՆԳԻ, ԲՐՆՁՈՎ
1½ բաժակ բրինձը ծեծեցէք, խառնեցէք մէկ բաժ. հաղարճի, կամ մալինի սերոփի, 2½ բաժակ ջրի, ¼—½ բաժակ շաքարի հետ, ածեցէք կաղապարի մէջ, որի ներսի կողմը սառը ջրով թաց արած լինի, դրէք փուռը, թխեցէք, հովացրէք, մօտ բերելու ժամանակ շուռ տուէք