— 173 —
բոլորը միասին լաւ խառնեցէք, ածեցէք կաղապարի (ֆօրմա) մէջ և դրէք փռնի, կամ փէչի մէջ։
324) ԴԴՄԱՃՈՎ ԲՈՒԴԻՆԳ
ՀԱՐԿԱՒՈՐ Է ¼ ֆ. եղ, 8 ձու, կէս բաժ. կաթ, լիմոնի կեղև, 1 գդալ րօմ, կէս բաժ. շաքար, ¼ ֆ. ալիւր, ¼ ֆ. բարակ դդմաճ (մակարոն)։
¼ ֆ. եղը, 8 դեղնուցը, կէս բաժակ կաթը և մի քիչ լիմոնի կեղևը՝ բոլորը միասին լաւ խառնեցէք, դրեցէք կրակի վերայ և շարունակ խառնելով եփեցէք թանձր ձուաձեղի նման, իսկոյն ածեցէք մի որ և է հողէ ամանի մէջ, գցեցէք կէս բաժակ շաքար, ¼ ֆ. ալիւր և 8 հատ հարած սպիտակուց, այս բոլորը միասին խառնելուց յետոյ, ածեցէք մէջը ¼ ֆ. մանր կտրտած դդմաճ և 1 սեղանի գդալ րօմ, միասին խառնեցէք, ածեցէք կաղապարի մէջ և ամբողջ ժամով թխեցէք։
ՊԱՍՈՒԱՅ ԲՈՒԴԻՆԳՆԵՐ
325) ԽՆՁՈՐՈՎ ԲՈՒԴԻՆԳ
ՀԱՐԿԱՒՈՐ Է կէս բաժ. քաղցր նուշ, 5 հատ դառը նուշ, կէս ֆ. բուլկի, 1 գդալ պրովանսեան ձէթ, կամ նշի եղ, կէս բաժ. շաքար, կէս բաժ․ քաղցրաւենիք (մուրաբայ), 6 խնձոր, կէս բաժ. սերոփ, ¼ բաժ. սպիտակ գինի, 1 թէյի բաժ. կարտօփլի ալիւր: Շաքար կամ սերոփ։
Կէս բաժակ քաղցր նուշը կճպահան արէք, հաւանգի մէջ ծեծեցէք, բաց արէք 1½ բաժակ եփ տուած ջրով, մի քիչ շաքար խառնեցէք. կէս ֆ. ֆրանսիական բուլկին բարակ կտրտեցէք, թրջեցէք այդ նշի կաթի մէջ և ածեցէք սկուտեղի (բլիւդ) վերայ։ Եւրոպական կաթսայի (կաստրիւլկայ), կամ կաղապարի (ֆօրմա) ներսը պրովանսիան ձէթ քսեցէք և պաքսիմատ շաղ տուէք, ածեցէք մէջը մի կարգ բուլկի, մի կարգ մանր կտրտած խնձոր, դրա վերայ էլ շաքար շաղ տուէք և