ԳԼՈՒԽ Ա
Ա. ԱՐԳԱՆԱԿ (ԽԱՇՈՒ, ՍՈՒՓ)
(Ընդհանրապէս)
Մսաջուր (բուլիօն) պատրաստելու ժամանակ 6—8 մարդու համար վերցրէք միջակ մեծութեամբ կաթսայ (որի մէջ մտնի 20—30 թէյի բաժակ ջուր), ածեցէք այդ կաթսայի մէջ 6—8 լիքը խորը ափսէ (տարելկայ) ջուր, գցեցէք 3—4 ֆ. միս և մի բարակ նշանացոյցի[1]) վերայ նշանակեցէք կաթսայի ջրի բարձրութիւնը, եփեցէք մսաջուր թոյլ կրակի վերայ, գցեցէք աղ, զանազան տեսակ արմտիք և համեմունք, եփելը շարունակեցէք ամենաքիչ 3 ժամ, այսինքն այնքան, որ կաթսայի միջի մսաջուրը առաջուայ բարձրութիւնը ստանայ (նշանացոյցի վերայ)։
Այս ձնով էլ կարելի է և մի մարդու համար պատրաստել, քչացնելով ամեն մի նիւթից 6 անգամ։
Տանտիկինը պէտք է ճշտութեամբ հետևէ, որ խոհարարը մի մազաչափ անգամ չը շեղուի, իսկ եթէ համեղ կերակուր չը կարողացաւ եփել՝ փոխանակ ուրիշ հանգամանքների մեղադրելու, աւելի լաւ կը լինէր, որ ինքը՝ տանտիկինը մի քանի անգամ ցոյց տար խոհարարին և նոյնը պահանջէր նրանից։
- ↑ Նշանացոյց — մի բարակ և մաքուր տաշած փայտ է, որով չափում են կաթսայի միջի ջրի բարձրութիւնը։