— 182 —
Գ) ՁՈՒԱՁԵՂ ԵՒ ՁՈՒ
339) ՁՈՒԱՁԵՂ
¼ ֆունտ եղը խիստ տաքացրէք թաւի մէջ[1], զգուշութեամբ կոտրեցէք մէջը մէկ մէկ հատ ձու՝ բոլորը 12—15 հատ, աղ արէք և տապակեցէք, պինդ՝ թէ թերխաշ, այդ ձեզանից է կախուած։
340) ՁՈՒԱՁԵՂ ԱՅԼ ՁԵՒՈՎ
Թաւի մէջ մի գդալ ջուր, 1––2 բաժակ քացախ և ⅛ ֆունտ եղ ածեցէք, աղ արէք, եփ տուէք և զգուշութեամբ ձուաները կոտրտեցէք մէջը։
341) ՁՈՒԱՁԵՂ ԿԱԹՆՈՎ ԵՒ ԿԱՆԱՉ ՍՈԽՈՎ
Իւրաքանչիւր ձուի համար վերցրէք 1 գդալ կաթ, կամ սեր և միմեանց հետ լաւ խառնեցէք, թաւի մէջ 2 գդալ եղ գցեցէք դորա մէջ տապակեցէք մանր կտրտած կանաչ սոխ, խառնած ձուն և կաթը ածեցէք մէջը և շարունակ խառնելով մի քիչ տապակեցէք, մի փոքր թանձրանալուց յետոյ, կրակից վեցրէք և մօտ բերէք։
342) ԿԱԹՆՈՎ ՁՈՒԱՁԵՂ, ԱՌԱՆՑ ԵՂԻ
Վերցրէք հարկաւոր քանակութեամբ ձու և թազայ կաթ՝ իւրաքանչիւր 10 հատ ձուի համար մի բաժակ կաթ, միասին
- ↑ Ձուաձեղ պատրաստելու համար կարելի է գործ ածել եւրոպական կաթսաների (кастрюлька) խուփերը, որոնք ձուաձեղը ձեռաց մօտ բերելու համար շատ յարմար են: