— 181 —
որպէս զի նուշը քիչ չորանայ. գցեցէք 1 գդալ եղ, կոտրեցէք մէջը 2 ձուի դեղնուց և 2 ամբողջ ձու (ընդամենը 4 դեղնուց և 2 սպիտակուց), նուշ, շաքար, 1 գդալ մաղած պաքսիմատ, այս բոլորը միասին խառնեցէք մնացած 2 ձուի սպիտակուցի հետ, լաւ հարեցէք փրփուրի նման և ածեցէք մէջը: Այս պատրաստած հիւթը քսեցէք կտրտած սպիտակ հացի վերայ, զոյգ զոյգ (ջուխտ) դարսեցէք միմեանց վերայ, այնպէս որ հիւթ քսած երեսները ներսի կողմը ընկնեն և միմեանց կպչեն, թաթախեցէք ձուի և շաքարի հետ խառնած կտթնի մէջ և երկու երեսն էլ եղով տապակեցէք։
337) ՆՇՈՎ ԵՒ ՔԱՂՑՐԱՒԵՆԻՔՈՎ ՓՌՆՉՈՐ
Վերցրէք 12—18 հատ պաքսիմատ, կամ 1½ ֆրանսիական բուլկի, կտրտեցէք 1½ մատի հաստութեամբ, չորացրէք տաքացրած հնոցի մէջ, որպէս զի մի փոքր կարմրեն, յետոյ դուրս տուէք ոլուտեղի (բլուդ) վերայ: Մի և նոյն ժամանակ ¼ ֆ. քաղցր նշից պատրաստեցէք նշի կաթ՝ № 135, գցեցէք մէջը 5—6 կտոր շաքար: Ճաշից ¼ ժամ առաջ, այդ նշի կաթը ածեցէք չորացրած փռնչորի վերայ, որպէս զի փափկեն, իւրաքանչիւրի վերայ ածեցէք ծեծած նուշը, իսկ դրա վերայ էլ մալինի քաղցրաւենիք, իրա սերոփով (ընդամենը կէս բաժ.):
338) ԹԱՐՄ ԵԼԱԿՈՎ ՓՌՆՉՈՐ
Թարմ ելակները (земляника) անցկացրէք մաղի միջով, այդ հիւթի ամեն մի 2 բաժակի հետ խառնեցէք մի բաժակ շաքար։ Վերցրէք հասարակ պաքսիմատներ, կամ բուլկի, նորան բարակ կտրտեցէք դարսեցէք հողէ ամանի մէջ, ածեցէք վերան ելակից պատրաստած հիւթը: Տապակի կերայ գցեցէք ամենաթարմ կարագ եղ և նորա մէջ փռնչորները տապակեցէք, մինչև որ լաւ չորանան։