— 186 —
վերայ՝ ջուրը քամուելու համար, անցկացրէք մաղի միջով, բաց արէք եփ տուած կաթնի մէջ, շաղ տուէք մի քիչ, եթէ կայ, գրեչնևի կրուպա, ապա դրէք հնոցի (փռան) մէջ։
Սրա հետ կարելի է մօտ բերել տաքացրած եղ:
352) ՔԱՐԱՍԵՐՄԻԿԻ ՇՓՈԹ, ՆՇԻ ԿԱԹՆՈՎ
(պասուայ)
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1⅛ բաժ. (կէս ֆ․) քարասերմիկ (մաննայա կրուպա) 3—4 կտոր շաքար, ¼ ֆ. քաղցր և 5 հատ դառը նուշ։ Առանձին մօտ բերել ծեծած շաքար։
¼ ֆ. քաղցր և 5 հատ դառը նուշը ածեցէք եփ տուած ջրի մէջ, մի քիչ եփ տուէք, դուրս տուէք, կճպահան արէք, հաւանգի մէջ ծեծեցէք, ծեծելու ժամանակ ջրով քիչ նամ տուէք, յետոյ բաց արէք 2 բաժակ եփ տուած ջրով, խառնեցէք և քամեցէք: 4 բաժակ ջուր ածեցէք կաթսայի մէջ, աղ գցեցէք, 1 գդալ շաքար ածեցէք և գցեցէք ծեծած նուշը. եփ տալուց յետոյ կէս ֆ. քարասերմիկը ածեցէք մէջը. երբ որ շփոթը կը թանձրանայ և պատրաստ կը լինի, շարունակ խառնելով, այդ 2 բաժակ նշի կաթը խառնիցէք հետը, եփ տուէք, մանր շաքար ածեցէք մէջը և մօտ բերէք։