Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 53 —

Եփեցէք մսաջուր 3 ֆ. մսով և սոխով, քամեցէք։ Մի խորը ափսէ մաքրած և մանր կտրտած կարտօֆիլը և կէս ֆրանսիական բուլկին եփեցէք առանձին մի քիչ քամած մսաջրով, քամեցէք, անցկացիէք փլաւքամիչի միջով, ածեցէք արգանակի կաթսայի մէջ, աղ արէք, դրա մէջ գցեցէք 2 ձուի դեղնուց և ½ բաժակ սեր՝ բացարած և քամած, այս խառնուրդը ածելու ժամանակ արգանակը շարունակ խառնեցէք, լաւ եփեցէք, բայց չը թողնէք, որ եռ գայ։ Փոխանակ ձուի և սերի կարող էք խառնել թթուասեր։

Այս արգանակի հետ կարելի է մօտ բերել փռնչոր № 97։


52) ԲՐՆՁՈՎ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ․ տաւրի միս, 2 գազար, 1 մաղդինոս, 1 պրաս, 1 նեխուր, 1 սոխ, ¾ բաժ. բրինձ, 1 գդալ եղ։

Եփեցէք մսաջուր 3 ֆ. մսով և արմտիքով. ¾ բաժակ բրինձը ածեցէք եփ տուած ջրի մէջ, եփ տուէք, իսկոյն հանեցէք, ածեցէք վերան մի քիչ մսաջուր, գցեցէք մի գդալ եղ, եփեցէք մինչև փափկելը, անցկացրէք մաղի միջով և խառնեցէք մի քիչ մսաջուր, 2 ձուի դեղնուցը և ½ բաժ. սերը քամեցէք մաղով, դրա հետ խառնեցէք 1 բաժ. մսաջուր, այս բոլորը ածեցէք արգանակի մէջ, լաւ տաքացրէք՝ շարունակ խառնելով, բայց չը թողնեք, որ եռ գայ։

Սորա հետ կարելի է մօտ բերել փռնչոր № 97։


53) ՄԱՐԳԱՐՏԱՍԵՐՄԻԿՈՎ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. տաւրի միս, 2 սոխ, մի քիչ արմտիք, 3—6 հատ չորացրած, սունկ, 2 ձուի դեղնուց, ½ բաժ. սեր, ¾ բաժ. մարգարտասերմիկ (պերլովայա կրուպա)։

Եփեցէք մսաջուր ինչպէս յայտնի է՝ 3 ֆ. մսով, 2 հատ սոխով և 3—4 հատ չորացրած սունկով. քամեցէք։

¾ բաժ. մարգարտասերմիկը եփեցէք մի քիչ մսաջրի