— 54 —
մէջ, անցկացրէք մաղի միջով, խառնեցէք ընդհանուր մսաջրի հետ, գցեցէք 2 ձուի դեղնուց՝ ½ բաժ․ սերի հետ խառը, շուտ շուտ խառնելով տաքացրէք, բայց խիստ եռ չը գայ, որ ձուն չը կտրուի։
Գ) ՁԿՆԵՂէՆ ԱՐԳԱՆԱԿՆԵՐ
Ձկների մասին ծանօթութիւն' տես ԳԼՈՒԽ Ը.
Առհասարակ ձկան արգանակ պատրաստելու համար հարկաւոր է՝ 1 հատ գազար, 1 մաղդինոս, 1 նեխուր, ½ գլուխ սոխ, 10—15 հատ անգղիական պղպեղ (բհար), 2—3 հատ դափնի տերև (լաւրովի լիստ), 2—3 հատ սունկ (սօկօ)։ Այս բոլորը լաւ եփելուց յետոյ քամեցէք։
54) ՕՁԱՁՈՒԿԻՑ ԵՒ ՍԻՍԵՌԻՑ ԱՐԳԱՆԱԿ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3—4 ֆ. օձաձուկ (угорь), ½ մաղդինոս, ½ նեխուր, 1—2 սոխ, 2—3 բաժ․ կճպահան սիսեռ, պղպեղ, դափնի տերև և կանաչի։
Մաքրեցէք 3—4 ֆ․ օձաձուկ, ինչպէս ասուած է № 272․ և մանր կտրտեցէք։ Եփեցէք բուլիօն զանազան արմտիքից, օր․ ½ մաղդինոս, ½ նեխուր, 1—2 գլուխ սոխ, 5—6 հատիկ պղպեղ և 2—3 բաժ․ կճպահան (կճեպը հանած) սիսեռ, (սիսեռը կճպելու համար պէտք է՝ ջրի մէջ թրջոց դնելուց յետոյ, եփ տուած ջրի մէջ մի անգամ եփ տալ և կճպել), եփ տուէք, քաշեցէք երեսի փրփուրը․ գցեցէք մէջը կտրտած օձաձուկը, եփեցէք ամբողջ երեք քառորդ ժամ, եթէ ձկները, մանաւանդ օձաձուկը, լաւ եփած չը լինին՝ վնասակար են․ մօտ բերելուց առաջ մէջը կտրտած կանաչ մաղդինոս ածեցէք։
55) ԹԱՐԹԻՑ, ԳԱՅԼԱՁՈՒԿԻՑ, ԿԱՄ ԱՍԱՏՐԻՆԱ ԿՈՉՈԻԱԾ ՁԿՆԵՐԻՑ ԹԹՈՒ ԿԱՂԱՄԲՈՎ ԱՐԳԱՆԱԿ:
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2—3 ֆ․ թարթ (բէլուգայ), կամ ուրիշ ձուկը, 1½ ֆ․ թթու կաղամբ, 2—3 գդալ եղ, 2—4 գլուխ սոխ, պղպեղ, դափնի տերև, 1 գդալ ալիւր, 1 բաժ. սեր, կամ թթուասեր, կանաչ մաղդինոս և սամիթ։