— 57 —
մատ էլ ձկնից բարձր կանգնի, դրէք կրակին, եփ գալուց քաշեցէք երեսի փրփուրը, շլորի թթուլաւաշը մանր կտրտեցէք և ածեցէք կաթսայի մէջ, գցեցէք աղ, պղպեղ, 5 հատ դափնի տերև, ½ ծեծած ջաւզ (մուշկատի ընկոյզ), շաղ տուէք կտրտած համեմ։ Լօքոյի արգանակը այնքան պէտք է եփել, որ միջի ջուրը թանձրանայ։
61) ԳԵՂԱՐՔՈՒՆՈՒ ԱՐԳԱՆԱԿ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 հատ գեղարքունի, 2 բաժակ հոնի ախտայ, սեղանի 4 գդալ ծեծած ընկոյզ, 2 սոխ։
Եթէ գեղարքունին մանր է՝ իւրաքանչիւրը 2 մաս արէք, եթէ մեծ՝ երեք մաս, լաւ լուացէք, յետոյ կաթսայի մէջ առանձին եփ տուէք աղով ջուր, համը տեսէք, որը ջուրը, ոչ աղի և ոչ ալնի լինի, ձկները ածեցէք այդ եփ տուած ջրի մէջ և եփ գալուց քաշեցէք երեսի փրփուրը, մի անգամ էլ այնպէս խիստ եփ տուէք, որ ինչպէս կաթը եփ տալուց վեր է գալիս՝ այնպէս էլ ձկան ջուրը, թափուի դրա հետ և կեղտը. երբ տեսնէք, որ ձկները եփուած են, դուրս տուէք սկուտեղի (բլիւդի) վերայ, իսկ արգանակը պատրաստեցէք հետևեալ կերպով. ածեցէք կաթսայի մէջ 1 բաժակ հոնի ախտայ (չուրչայ), 2 գլուխ մանր կտրտած սոխ, ծեծած ընկոյզ և երկու քրեղան ջուր, այս բոլորը միասին եփեցէք, այնպէս, որ սոխն էլ լաւ եփուի, ապա ձկները շուռ տուէք սկուտեղի վերայ և մօտ բերէք։
Դ) ԻՒՂԱՅԻՆ ԱՐԳԱՆԱԿՆԵՐ
Ծանօթութիւն։ Պէտք է պատրաստել այնպէս, ինչպէս մսի արգանակները, սակայն փոխանակ մսի, պետք է գցել լաւ եղ, աւելի շատ թթուասեր (սմետան), սունկ և այլն։ Իսկ փոխանակ մսաջրի՝ պետք է վերցնել 9—12 բաժակ մաքուր ջուր։