— 56 —
58) ՕՐԱԳՈՒԼԻ ԱՐԳԱՆԱԿ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 ֆ. օրագուլ, 1 քրեղան կտրտած սոխ, 1 մսխալ զաֆրան, 10 հատ ծեծած պղպեղ, 4 արմատ համեմ։
Օրագուլը կտրտեցէք և երկու-երեք անգամ լուացէք, սոխն էլ օղակ-օղակ (հալղա) կտրտեցէք, դարսեցէք կաթսայի մէջ մի կարգ կտրտած օրագուլ, մի կարգ սոխ և եթէ ձուկը աղի չէ՝ աղ և պղպեղ արէք, դարձեալ մի կարգ օրագուլ, մի կարգ սոխ, վրան դարձեալ աղ և պղպեղ և այլն, այս ձևով մինչև բոլորը վերջանայ, ածեցէք այնքան ջուր, որ ձուկը ծածկուի, դրէք կրակին և եփ գալու ժամանակ քաշեցէք երեսի փրփուրը, ծածկեցէք խուփով և թողէք որ եփուի, երբ որ տեսնէք, որ սոխը եփուել է, այն ժամանակ օրագուլի եփն էլ բաւական է. ածեցէք վերան մի քիչ ջրի մէջ թրջած զաֆրան, շաղ տուէք մանր կտրտած համեմ և բոլորովին պատրաստ կը լինի։
59) ՄԱՆՐ ՁԿՆԵՐԻ ԱՐԳԱՆԱԿ
Հանեցէք ձկների փորի աւելորդ մասերը, մեծ ձկները երկու մաս արէք, լաւ լուացէք, սոխն էլ օղակ֊օղակ կտրտեցէք և ինչպէս օրագուլը՝ դարսեցէք կաթսայի մէջ՝ մի կարգ ձուկ, մի կարգ սոխ, աղ և պղպեղ․ ածեցէք այնքան ջուր, որ ձկները ծածկուեն, եփ գալուց յետոյ քաշեցէք երեսի փրփուրը, ծածկեցէք, թողէք եփուի, եթէ սոխը եփուեց, կը նշանակէ ձուկն էլ եփածէ, գցեցէք թրջած զաֆրան, վրան համեմ շաղ տուէք և պատրաստ կը լինի։
60) ԼՕՔՈՅԻ ԱՐԳԱՆԱԿ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 ֆ. լօքօ, 2 ձեռքի երեսի մեծութեամբ շլորի թթուլաւաշ, 3 արմատ համեմ, 5 դափնի տերև, ½ ջաւզ, 10 հատ պղպեղ։
Լօքօն կտրտեցէք, լաւ լուացէք, մէջը մաքրեցէք, դարսեցէք կաթսայի մէջ, ածեցէք վրան այնքան ջուր, որ չորս