— 59 —
Եփեցէք մսաջուր (բուլիօն)՝ մսով, կամ առանց մսի՝ արմտիքով և սունկով. եփ տուէք, ածեցէք Էրիշտայ, եփեցէք, աղ արէք, գցեցէք մի քիչ ծեծած պղպեղ, առանձին եփած կարտօֆիլ, ⅛ ֆ․ մանր կտրտած և եփած սունկ, գցեցէք եղ, կանաչի և մօտ բերէք։
65) ՍՈՒՆԿՈՎ ՇՉԻ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1½ ֆ. (այսինքն 3 բաժ.) թթու կաղամբ, 2 գդալ եղ, ½ ֆ. չորացրած սունկ, 1 գդալ ալիւր, 2 հատ սոխ, 5—7 հատ հասարակ պղպեղ, ½ բաժ. թթուասեր (սմետան)։
2 Գլուխ սոխը կտրտեցէք շատ մանր, տապակեցէք 1 գդալ եղի մէջ, գցեցէք 2 բաժ. մի քիչ քամած ու կտրտած թթու կաղամբ, նորից տապակեցէք, խառնեցէք հետը եփած սունկի բուլիօն, եփեցէք թոյլ կրակի վելայ։
Ճաշից առաջ 1 գդալ ալիւրը տապակեցէք 1 գդալ եղի մէջ, ածեցէք քիչ սունկի եփած ջուր և այս բոլորը ածեցէք շչի մէջ, գցեցէք և մի քանի մանր կտրտած սունկ, եփեցէք, գցեցէք աղ, ծեծած պղպեղ և աւելացրէք թթուասեր։
66) ՈՍՊԷ ԱՐԳԱՆԱԿ
2 բաժակ ոսպը խաշեցէք 1 գդալ եղի և մի քիչ ջրի հետ, անցկացրէք մաղի միջով, տապակեցէք կտրտած սոխ և 1 գդալ եղի հետ և ածեցէք ոսպի մէջ, եփ տուէք. 2 ձուի դեղնուցը և ½ բաժ. սերը խառնեցէք միմեանց հետ, քամեցէք և ածեցէք արգանակի մէջ, հետզհետէ խառնելով լաւ տաքացրէք, բայց շատ չը եփ տաք, որ ձուն չը կտրուի, աղ արէք և մօտ բերէք փռնչորով՝ № 97։
67) ԿԱՐՄԻՐ ՊՈՐԻՆՋԱՆՈՎ ԱՐԳԱՆԱԿ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3—5 հատ կարմիր պորինջան (պօմդամուր), իւրաքանչիւր արմտիքից կէս հատ, 5—10 անգղ. պղպեղ, ½—1 գդալ ալիւր, 1 գդալ եղ, 2 ձուի դեղնուց և 1 բաժակ սեր։