— 60 —
Եփեցէք զանազան արմտիք և 5—10 հատ պղպեղ, քամեցէք։ Ընտրեցէք ավենահասուն կարմիր պորինջանները, միջի ջուրը և սերմերը դէն ածեցէք, իսկ մնացածը կտրտեցէք, ածեցէք կաթսայի մէջ, գցեցէք մի գդալ եղ, խաշեցէք, ածեցէք ½ գդալ ալիւր, խառնեցէք, մի քիչ տաք ջուր ածեցէք, եփեցէք մինչև փափկելը, անցկացրէք փլաւքամիչի միջով, աւելացրէք բուլիօն. 2 ձուի դեղնուցը և 1 բաժ. թանձր սերը խառնեցէք իրար հետ, ածեցէք արգանակի մէջ և խիստ տաքացրէք։ Մօտ բերէք փռնչորով № 97։
Ե) ԿԱԹՆԵՂԷՆ ԱՐԳԱՆԱԿՆԵՐ
68) ԿԱԹՈՎ ԵՒ ԿԼԵՕՑԿՈՎ
Եփ տուէք 9—10 բաժ. կաթ, ճաշ ուտելուց մի փոքր առաջ գցեցէք մէջը խաշած կլեօցկի՝ № 107, կամ ալիւրով կլեօցկի` № 110, եփ տուէք, երբ որ պատրաստ կը լինի մօտ բերէք։
69) ԿԱԹՆՈՎ ԵՒ ՎԷՐՄԻՇԷԼՈՎ
3 շիշ անարատ կաթը եփ տուէք, ածեցէք մէջը ½ ֆ. վէրմիշէլ, կամ աւելի լաւ է տանու էրիշտայ՝ № 103, եփ տուէք, աղ արէք, գցեցէք ⅛ ֆ. եղ և իսկոյն մօտ բերէք։
Եթէ տանու էրիշտայ պիտի բանացնէք, այն ժամանակ էրիշտան պատրաստեցէք, ինչպէս ասուած է՝ № 347՝ կէս բաժ. ալրից և 1 հատ ձուից։ Առհասարակ տանու պատրաստած էրիշտան աւելի համեղ է քան փողոցում գնածը։
70) ԿԱԹՆՈՎ ԵՒ ԲՐՆՁՈՎ
Եփեցէք ½ բաժ. բրինձ, ինչպէս ասուած է № 321-ում, 3—4 շիշ կաթը մի անգամ եփ տուէք և եփած բրինձը