ԳՐՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Այս գրքի նպատակն է հայ տանտիկիններին ընդնանրապէս տնտեսութեան և մասնաւորապէս կերակուր եփելու մէջ առաջնորդել և ընտելացնել խնայողութեան:
Առհասարակ մեր օրիորդները կեանքի մէջ մտնելով՝ հանդիպում են մեծ նեղութիւնների, մանաւանդ երբ տանը փորձուած կին չէ լինում և բացի այս մեծ ծախսեր անելով, դարձեալ չեն կարողանում համեղ կերակուրներ պատրաստել:
Գրքիս առաջին մասը պարունակում է իւր մէջ 400-ի չափ կերակուրներ պատրաստելու եղանակը, իսկ երկրորդը՝ տնտեսական գիտելիք։ Յոյս ունիմ, որ սրա օգնութեամբ տանտիկինները փոքր ի շատէ կազատուին այն դժուարութիւններից և միջոց կունենան պատրաստելու աժան, համեղ և անվնաս կերակուրներ:
«Տանտիկին և Խոհանոց» գիրքը ռուսահայերիս համար առաջին փորձը լինելով, խոստովանում ենք, որ մեծ նեղութիւնների հանդիպեցանք՝ չունենալով մի քանի յարմարութիւններ և որ գլխաւոն է՝ զուտ հայերէն տնտեսական բառեր, որովհետև գործածական բառերի մեծ մասը օտար են։ Բայց և այնպէս մենք աշխատել ենք, որքան կարելի է հայերէնը և գործածականները դնել, իսկ դժուար իմանալի բառերը բացատրեցինք փակագծերի և բառարանի մէջ, որ կցած է գրքիս վերջը։
Եթէ այս գիրքը յաջողութիւն գտնի և տարածուի