Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 78 —

կոտրեցէք մէջը 2 ձու, 4 ձուի դեղնուց և 2 ձուի սպիտակուց։ Մօտ բերելուց մի 5 րոպէ առաջ այդ խմորը թէյի գդալով գցեցէք մսաջրի մէջ, ինչպես ասուած է № 107-8-ում։

111) ՊԻՆԴ ԵՓԱԾ ՁՈՒԱՆԵՐ

6-8 ձուն եփեցէք եռ եկած ջրի մէջ՝ 8-10 րոպէաչափ, իսկոյն գցեցէք սառը ջրի մէջ, կճպեցէք, իւրաքանչիւրը 2-4 մաս արէք. մօտ բերելու ժամանակ գցեցէք շչի և սրա նման թթուաշ արգանակների մէջ։

112) ՄԻՋՈՒԿԻ ՀԱՄԱՐ ԵՓԱԾ ՁՈՒ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 6-8 ձու, ⅛ ֆ. եղ, կանաչ մաղդինոս, 2-3 հատ պղպեղ, 2-3 հատ պաքսիմատ (սուխար) և աղ։

Եփեցէք պինդ ձուաներ (6-8 հատ) գցեցէք սառը ջրի մէջ, իրանց լայնութեամբ կէս արէք շատ բարակ և սուր դանակով, այնպէս, որ կճեպը չը կոտրուի, հանեցէք միջի ձուն, կտրտեցէք շատ մանր. կաթսայի մէջ գցեցէք 1 գդալ եղ և կտրտած ձուն, խառնեցէք, գցեցէք աղ, կտրտած կանաչ մաղդինոս և սամիթ, մի քիչ` պղպեղ, մանրացրած պաքսիմատ, 1 հատ հում ձու. այս բոլորը լցրէք ձուի կճեպների մէջ, ցանեցէք վրան մանրացրած պաքսիմատ, քսեցէք եղ, դրէք վառարանի մէջ, որ մի քիչ կարմրեն. մօտ բերէք շչի և սորա նման թթու արգանակների հետ։

115) ԱԿԱՆՋՈՒԿ (ուշկի)

Խմորի համար հարկաւոր է 1½ բաժ. ալիւր, 2 ձու, ½ բաժ. եղ։

Մսի միջուկի համար հարկաւոր է ¾ ֆ. տաւրի, կամ հորթի միս, ⅛ ֆունտ եղ, 1 սոխ, աղ, պղպեղ, (1 ձու)։

Սունկի միջուկի համար հարկաւոր է ¼ ֆ. չորացրած սունկ, 1 սոխ, 1 գդալ եղ, կամ 2 գդալ ձէթ, աղ և պղպեղ։

Պատրաստեցէք պինդ խմոր 1½ բաժակ ալրից և 2 ձուից, բաց արէք շատ բարակ, կտրտեցէք քառանկիւնի