— 91 —
139) ԿԱՆԱՉ ԼՈԲԻ՝ ՎԱՌԻԿՈՎ, ԿԱՄ ՈՉԽԱՐԻ ՄՍՈՎ
Լոբին պէտք է եփել ճիշտ նախընթացի նման № 138, երբոր լոբին եփուի եղը գցելուց յետոյ, ածեցէք մէջը ½ ֆ. եփած միս, կամ 1 հատ տապակած վառիկ, պատրաստ լինելուց յետոյ ածեցէք սկուտեղի (բլուդ) վերայ և մօտ բերէք։ սրա համար ձու չի հարկաւոր։
140) ԿԱՆԱՉ ԼՈԲՈՒ ԲՈՐԱՆԻ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. կանաչ լոբի, ¾ ֆ. (1½ բաժ.) եղ, 3 մեծ սոխ, 2 արմատ համեմ, 2 արմատ շվիթ, 2 արմատ կոթռին (քոնդար), 2 արմատ ռեհան, 1 միջակ մեծութեամբ կճուճ մածուն, ½ մսխալ զաֆրան, 2 գդալ ծեծած դարչին, 4 գդալ շաքար, աղ, 1 հատ մեծ վառիկ։
Լոբին եփեցէք ինչպէս հարկն է՝ տես № 138. երբ որ եղն էլ գցէք, տապակած վառիկը կտրտեցէք և ածեցէք լոբու մէջ, խառնեցէք և մի փոքր խաշելուց յետոյ շուռ տուէք սկուտեղի (բլիւդ) վերայ. քամած մածունը բաց արէք մի քիչ ջրով և ածեցէք լոբու վերայ, 2 գդալ դարչինը և 4 գդալ ծեծած շաքարը միասին խառնած շաղ տուէք մածնի վերայ, յետոյ մի քիչ տաք ջրում թրջած պիտի ունենաք ½ մսխալ զաֆրան և երբոր ամեն բան պատրաստ կը լինի՝ բամբակով կը վերցնէք այդ զաֆրանից, կը կաթեցնէք կերակրի վերայ և մօտ կը բերէք։
141) ՎՐԱՍՏԱՆԻ ՊՈՐԻՆՋԱՆՈՎ ԲՈՐԱՆԻ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 20 հատ Վրաստանի պորինջան, 1 քրեղան կտրտած սոխ, 1 հատ վառիկ, 1 միջակ կճուճ մածուն, 1 ֆ. եղ, 2 սեղանի գդալ դարչին, 4 սեղանի գդալ ծեծած շաքար, 2 գդալ աղ։
20 հատ պորինջանները կճպեցէք, և բարակ կտրտեցէք իրանց երկարութեամբ, 2 գդալ աղ արէք և թողէք մնայ այդպէս 5 րոպէաչափ, յետոյ վերցրէք այդ պորինջանները, ձեռքով