Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 92 —

լաւ ճմռեցէք, որ միջի դառը ջուրը բոլորովին դուրս գայ, ապա այս պորինջանները մի քրեղան կտրտած սոխի և բաժակ եղի ետ գցեցէք թաւի մէջ և տապակեցէք։ շուտ-շուտ խառնեցէք. եթէ եփելու ժամանակ եղը ցամաքի, իսկ պորինջանները և սոխը դեռ ևս հում մնան, այն ժամանակ աւելացրէք էլի մի գդալ եղ, լաւ տապակելուց յետոյ, կրակից յետ դրէք, շաղ տուէք վերան մի փոքր բաժակ կտրտած պիտնայ, շվիթ և ռեհան, լաւ խառնեցէք և դուրս տուէք սկուտեղի (բլիւդի) վերայ, եթէ կաթսայում եղ մնայ, քամեցէք և գործ ածէք ուրիշ կերակրի համար, սկուտեղի վերայ եփած պորինջանների շուրջը դարսեցէք տապակած և մաս-մաս արած վառիկները, իսկ այդ բոլորի վերայ ածեցէք քամած և ջրով բաց արած մածուն, վրան շաղ տուէք 2 գդալ դարչին՝ 4 գդալ ծեծած շաքրի հետ խառնած և վերջապէս մածնի վերայ էլ կաթացրէք մի քիչ տաք ջրի մէջ թրջած կէս մսխալ զաֆրան։

142) ՍԵՐԿԵՒԻԼՈՎ—ՏՕԼՄԱՅ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 8-12 հատ սերկևիլ (կոմշի), 2 բաժ. եղ, 2 բաժ. շաքար, 1 ֆ. քիշմիշ, կէս ֆ. նուշ, 1 թէյի գդալ աղ։

Սերկևիլները կլոր-կլոր կտրտեցէք, ածեցէք թաւի մէջ, և խաշեցէք 1 բաժ. ջրի և 2 բաժ. եղի հետ, խաշելուց յետոյ երբոր բոլոր ջուրը կը ցամաքի, ածեցէք մէջը 1 ֆ. ընտրած և լուացած քիշմիշ և կէտ ֆ. կճպած նուշ, վերան էլ շաղ տուէք 2 բաժակ մանրացրած շաքար, խաշեցէք, մինչև որ սերկևիլները լաւ կարմրին, ապա կէս թէյի գդալ աղ արէք և դուրս տուէք սկուտեղի վերայ և սառեցնելուց յետոյ մօտ բերէք:

143) ՃԱԿՆԴԵՂԻ ՍՕՈՒՍ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. ճակնդեղ, կէս գդալ ալիւր, (ով որ սիրում է կէս գլուխ սոխ), 11, գդալ եղ, քացախ, աղ, ¾ բաժ. թթուասեր (սմետան), կամ մսաջուր: