խիղճդ, ինչպես և վայել է լավ, բարոյական մի մոր։ Արդյոք դա ավելի լավ չէ, քան այստեղ, վատ բազմոցի վրա պառկելը, այս անհյուրընկալ ու տխուր հյուրանոցի սենյակում և անհանգստությամբ, սակայն ու սրտատրոփ, սպասել տեսակցության։ Նա մտաբերեց այն դեռ նոր անցած ժամանակը, երբ ինքը ոչ մի հոգս չուներ, բացի իր փոքրիկ ու անբարդ տնտեսությունը, երբ ոչ ոքին չէր սիրում, բացի իր որդուց։ Մի՞թե նա գոհ, գրեթե երջանիկ չէ՞ր այն ժամանակ... նա չորս բոլորը նայեց։ Նրան զզվելի թվաց այդ մերկ սենյակը, կապույտ ու սպիտակ ներկած պատերով, փոշոտ ու աղտոտ առաստաղով և կիսաբաց պատուհաններով ու կամոդներով։ Ո՛չ, իրա համար չէ։ Զզվանքով է մտաբերում նա այժմ և շքեղ ռեստորանի ճաշը, և աննպատակ վազվզոցը քաղաքում, և՜ հոգնածությունը, և՜ քամին, և՜ փոշին։ Այդ ամենը նրան այժմ մի անմիտ թափառականություն է թվում։ Եվ հանկարծ նրա գլխում մի միտք է անցնում. իսկ եթե տանը մի բան պատահած լինի՞։ Կարող էր որդին հիվանդանալ։ Հեռագիր կտան Ագաթային կամ ուղղակի իր ետևը կգան և չեն գտնի... Պարզ կլինիք որ ինքը խաբել է, ինչպես մի սովորական անբարոյական կին, որը թաքնվելու կարիք ունի։
Սարսափելի է։ Ի՞նչ կմտածեն իր մասին։ Այդ դեպքում ինչպե՞ս երևա ինքը տագերոջ, նրա կնոջ, Էլլիի, կիսահասած Ռիխարդի աչքին։ Ի՞նչ կասեն քաղաքում։ Ախր իսկույն ևեթ կիմանան... Իսկ Ռուպիո՞ւսը։ Ոչ, ճշմարիտ որ նա դրա համար չէր ստեղծված։ Եվ որքան երեխայորեն ու հիմար կերպով նա ձեռք զարկեց այդ գործին։ Չէ՞ որ ամենադատարկ պատահականությունը կարող է մատնել իրան։ Մի՞թե դրա մասին չմտածեց։ Մի՞թե Էմիլին մի անգամ ևս տեսնելու ցանկությունն այնքան զորեղ էր, որ նա ամեն ինչ վտանգի ենթարկեց դրա համար։ Նույնիսկ իր ազնիվ անունը, իր ամբողջ ապագան։ Ո՞վ գիտե, արդյոք չի՞ հրաժարվի իրանից ընտանիքը, դասերից չե՞ն զրկի, եթե այդ ամենը պարզվի։ Ամենը... Բայց, վերջապես, ի՞նչը... իրոք, ի՞նչ է պատահել որ։ Ի՞նչ բանում նա կարող է մեղադրել ինքն իրան։ Եվ մաքուր խղճի քաղցր գիտակցությամբ նա կարող էր իրան պատասխանել՝ ոչ մի բանում։ Այսօր իսկ յոթը ժամի գնացքով