նա կարող էր գնալ։ Տասը ժամին նա տանը կլինի, իր սենյակում, իր սիրած որդու մոտ։ Այո, դա դեռևս իրանից է կախված։ Նրա զավակը տանը չէ... ի՞նչ կա որ։ Ինքը կարող է իսկույն ուղարկել, որ բերեն որդուն։ Եվ, այնուամենայնիվ, նա չի անի այդ, չի գնա տուն... Ոչ, առիթ չկա դրա համար։ Վաղը առավոտն էլ ուշ չի լինի դեռ։ Իսկ այսօր նա մնաս բարով կասե Էմիլին։ Կասե Էմիլին, որ առավոտյան գնում է տուն, որ եկել էր միմիայն նրա համար, որ մի անգամ ևս սեղմե նրա ձեռքը։ Այո, ամենից շուտ դա կլինի։ Էմիլը կարող է ընթրել իր հետ մի որևէ այգում, ռեստորանում, հետո ճանապարհ դնել մինչև հյուրանոց։ Եվ ինքը կհեռանա նրանից այնպես, ինչպես գնացել էր։ Էմիլի վարքը ցույց կտա, թե ինչպես է վերաբերվում նա իրան։ Ինքը զսպված կլինի, գրեթե սառը և կկարողանա նրան որոշ սահմաններում պահել։
Բերտայի բոլոր ցանկությունները թմրեցին, հուզմունքը անցավ։ Նա զգում էր իր կոչումը՝ լինել կարգին կին։ Չէ՞ որ ինքը ույժ գտավ նրան դիմադրելու, երբ դեռ ջահիլ աղջիկ էր, հավտարիմ կին էր և միանգամայն մաքուր՝ իր այրիության ժամանակ... Պարզ ու կտրուկ. եթե Էմիլը ուզում է ամուսնանալ, ինքը շատ ուրախ կլինի, բայց նրա ամեն մի հանդուգն փորձը կմերժե, ինչպես այն ժամանակ, տասներկու տարի առաջ, երբ նա սուրբ Պողոսի եկեղեցու մոտ ցույց տվեց Բերտային իր պատուհանը։
Բերտան վեր է կենում, հորանջելով տրորում է ձեռներն ու մոտենում է պատուհանին։ Երկինքը մռայլ է։ Սարերից սողում են ամպերը։ Սակայն փոթորիկն անցել էր։ Նա սկսեց պատրաստվել դուրս գալու։
⁂
Նա հյուրանոցից մի քանի քայլ հազիվ էր հեռացել անձրև եկավ։ Հովանոցը բաց արած, նա առաջ էր գնում և պաշտպանվում ոչ ցանկալի հանդիպումներից։ Անձրևը թարմացրեց երկիրը։ Կարծես շրջակա անտառների բուրմունքը նա բերեց, լցրեց քաղաքը։ Բերտան ամբողջապես տարվել էր112